AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 23-02-2018



Տեղադրվել է` 2018-02-22 20:50:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1647, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«Socially Relevant» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՙ ՄԱՐՏԻ 16-22

Հ.Ծ.

Տարին հոբելյանական է «Հասարակական հնչեղության» (Socially Relevant) կինոփառատոնի համար, որ ամեն տարի անցկացվում է Նյու Յորքում: Ճանաչված դերասանուհի Նորա Արմանիի մտահղացած փառատոնն իր հիմնադրման 5-րդ տարում առաջիկա մարտի 16-ից 22-ը «Գրինվիչ Վիլիջի» կենտրոնում գտնվող Սինեմա Վիլիջում ներկայացնելու է հինգ լիամետրաժ, 38 կարճամետրաժ եւ 15 վավերագրական ֆիլմեր աշխարհի 22 երկրներից:

Բացման օրը ցուցադրվելու է գերմանական գեղարվեստապատմողական «Լու Անդրեաս-Սալոմե: Ազատ լինելու համարձակությունը» ֆիլմը, որ պատմում է 19-րդ դարի վիպասանուհի, բանաստեղծուհի եւ էսսեիստի խիզախ կյանքի մասին: Լիամետրաժ մյուս ֆիլմերի շարքում են «Դարսին» (Մ. Նահանգներ), «Գտիր քո ձայնը» (Ավստրալիա, Նոր Զելանդիա), «Շոգ երկիր, ցուրտ ձմեռ» (Հայաստան, Նիդերլանդներ եւ Գերմանիա) ֆիլմերը:

Կարճամետրաժ ֆիլմերի ցանկում են «Ծերանալ վայելուչ կերպով», «Երազողները մղձավանջի մեջ», «Որտե՞ղ է տունը» եւ «Ո՞ւմ անկարողությունն է» ֆիլմերը:

Հնդկաստանում կանանց թրաֆիկինգի դեմ պայքարող «Apne Aap» կազմակերպության համագործակցությամբ կազմակերպվելու է հատուկ միջոցառում նվիրված կանանց, որի ընթացքում բանավեճ է անցկացվելու Ռուչիրա Գուպտայի ղեկավարությամբ:

Տեղի է ունենալու նաեւ սցենար գրելու մրցույթ:

Փակման օրը մրցանակներ են շնորհվելու եւ «Doux» ակումբում կազմակերպվելու է ընդունելություն ի պատիվ մասնակից ֆիլմարտադրողների: «Հասարակական հնչեղության» կինոփառատոնի նպատակն է պայքարել բռնություն քարոզող ֆիլմերի դեմ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 23-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.