AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 20:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1567, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՈՐՍԿԱՆՆ» ԸՆԴԴԵՄ ՄԱՔՍԱՆԵՆԳՆԵՐԻ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Բոլոր ժամանակների պատերազմների ընթացքում թալանն ու ագահությունը գերիշխել են: Տեղի է ունեցել տվյալ երկրի կամ շրջանի պատմական արժեքների կործանում կամ կողոպուտ: Իսկ մշակութային ավարառությունը որեւէ ազգի համար նշանակում է իր պատմության ոչնչացում», հայտարարել է Թասուլա Հաջիտոֆին փետրվարի 2-ին ելույթ ունենալով Նյու Յորքում, Հայ եկեղեցու Արեւելյան թեմի Զոհրապ տեղեկատվական կենտրոնում, տեղեկացնում է Ֆլորենս Ավագյանը :

Ֆամագուստայում ծնված կիպրացի հույն տարագիրը խոսել է Երկրորդ աշխարհամարտից հետո արվեստի գործերի թրաֆիքինգի ամենասարսափելի ու ամենավայրագ գործունեությունների մասին, որոնք մինչեւ օրս շարունակվում են պատերազմական դաշտի վերածված Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում եւ այլ երկրներում: Նա իր քառասուն տարվա դեդեկտիվ ոճի հետախուզական աշխատանքները շարադրել է ամենայն մանրամասնությամբ գրված «The Icon Hunter» (Մասունքների որսկանը) գրքում, որ վերջերս է լույս տեսել:

Նրան ներկայացրել է Զոհրապ կենտրոնի գործադիր տնօրեն տեր Դանիել Ֆընդըքյանը , ով գիրքը որակել է քրիստոնեական արվեստի մաքսանենգության դեմ գրված կոթողային աշխատանք:

Հեղինակը 1974-ին, երբ Թուրքիան ներխուժեց Կիպրոս, ընտանիքի հետ փախել է Անգլիա, որտեղ հաջողակ ձեռնարկատեր է դարձել եւ սկսել արվեստի մասունքների որոնման շերլոկ-հոլմսյան աշխատանքներ կատարել: «Ներխուժումից հետո հարյուրավոր եկեղեցիներ սրբապղծվեցին ու քանդվեցին, հազարավոր մասունքներ թալանվեցին ու վաճառվեցին, դրանց մեջ նաեւ հայկական սրբազան իրեր», նշել է նա, ավելացնելով «Որտե՞ղ էր ՄԱԿ-ը, որտե՞ղ էին բրիտանացիներն ու ամերիկացիները»: Իր հսկայական որոնողական աշխատանքների ընթացքում համագործակցել է Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Քրիսոստոմոս Արքեպիսկոպոսի, հոլանդացի արվեստի առեւտրականների, կանադացի գործարարների եւ գերմանացի դետեկտիվների եւ ոստիկանության հետ: Թրաֆիկինգով զբաղվողների կողմից մի քանի անգամ սպառնալիքների ենթարկվելուց հետո ստիպված է եղել վարձել թիկնապահներ: Չորս տասնամյակ տեւած հուզախառն ու փոթորկալից հետախուզական աշխատանքներից հետո Ինտերպոլի միջոցով հնարավոր է եղել ձերբակալել թուրք մաքսանենգ Այդին Դիկմենին «Մյունխենյան գործի» շրջանակներում եւ վերագտնել 60 միլիոն դոլարի արժողությամբ Կիպրոսից եւ այլ վայրերից գողացված մասունքներ:

Հաջիտոֆին եւ նրա օգնական դոկտ. Մարինա Մխիթարյանը հիմնել են «Walk of Truth» (Ճշմարտության արշավ) ոչ-կառավարական կազմակերպությունը պայքարելու համար մշակութային արժեքներ թալանող մաքսանենգների, պատերազմների ժամանակ շահույթ հետապնդողների դեմ: «Մեր կազմակերպությունը կարեւոր մի հարթակ է շարունակելու այն գաղափարը, որ տարբեր մշակույթներ ոչ թե բաժանում, այլ միացնում են մեզ բոլորիս: Աշխարհի մշակութային պատմությունը պատկանում է բոլորիս եւ միասնական ջանքերով մենք պարտավոր ենք պահպանել այն», եզրակացրել է նա:

Երեկոյի ավարտին Թասուլան պատասխանել է ներկաների հարցերին եւ ստորագրել իր հեղինակած գիրքը, որի հասույթը հատկացվելու է «Ճշմարտության արշավ» կազմակերպության գործունեության ընդարձակմանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.