AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-03-01 20:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1568, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԸՙ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՍՑԵՈՎ

ՆԱԻՐ ՅԱՆ

2017-ի փետրվարին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անակնկալ մատուցեց թե՛ գրապալատի աշխատողներին, թե՛ մնջախաղի թատրոնի ղեկավարին ու դերասաններին: Նա հայտարարեց, որ գրապալատի տարածքը տրամադրելու է մնջախաղի թատրոնին. մնջախաղացները ցնծացին խանդավառությունից, գրապալատցիները բողոքի աղմուկ բարձրացրին: Ի վերջո, բանավոր հայտարարությունը գրավոր որոշում դարձավ. գրապալատը միացվեց Հայաստանի ազգային գրադարանին, ու տարածքն ազատվեց թատրոնի համար: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ հայացքից պարզ էր, որ գրապալատի կիսավեր, մաշված ու անխնամ տարածքը թատրոնի պահանջներին համապատասխանեցնելու եւ հարամարեցնելու համար շինարարական ձեւափոխումներ ու լուրջ նախագիծ է պետք:

Անցավ ուղիղ մեկ տարի: 3 օր առաջ Արմեն Ամիրյանը քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնյայի հետ մնջախաղի թատրոնի ղեկարավ Ժիրայր Դադասյանին ներկայացրեց թատրոնի շենքի հաստատված նախագիծը: Իհարկե, Դադասյանը եւս մասնակցել է նախագծման աշխատանքներին. ի վերջո, իր ղեկավարած թատրոնն է տեղակայվելու նախկին գրապալատի շենքում, եւ հարկ է, որ պայմանները համապատասխանեն թատրոնի չափանիշներին: Նախագիծը ճարտարապետ Խաչատուր Գրիգորյանինն է, սակայն համատեղ աշխատել է մասնագիտական խումբՙ Սաշուր Քալաշյան , Մկրտիչ Մինասյան , Հրաչ Պողոսյան , Նարեկ Սարգսյան : Նախագիծը գոհացնում է Ժիրայր Դադասյանին:

Գեւորգ Քոչար 21 հասցեի առաջին երկու հարկերն այլ սեփականատերեր ունեն. դատելով շենքի արտաքին տեսքիցՙ ջարդված պատուհաններ, անխնամ, պատեր, երկու հարկերն էլ վաղուցվանից չեն գործածվում: Իսկ 3-րդ հարկը, որտեղ տեղակայված կլինի մնջախաղի թատրոնը, մի փոքր կբարձրացվի, որպեսզի ըստ բեմի պահանջների, թատրոնն ունենա բարձր առաստաղ: Տարածքը 1000 քմ. է: Թատրոնը կունենա առանձին մուտք, վերելակ, համապատասխան կահավորանք, վարչական հատված, դահլիճ, բեմ, հարդարասենյակներ, մի խոսքովՙ այն, ինչ անհրաժեշտ է ժամանակակից թատրոնին: Ավելինՙ այն հավակնում է դառնալ մշակութային բազմանպատակ կենտրոն: Շենքի վրա կտեղադրվի մեծ լեդ-էկրան:

Մնջախաղի թատրոնի շինարարական աշխատանքները կսկսվեն մայիսին. շուտով կհայտարարվի մրցույթ ու պարզ կդառնա, թե ով է մրցույթը շահած շինկազմակերպությունը: 2019-ի մայիսին մնջախաղի թատրոնն իր 45 ամյակը կնշի սեփական հարկի տակՙ նոր ներկայացումով: Ընդհանուր նախագիծն արժե 250 միլիոն դրամ. 60 միլիոնի աշխատանք նախատեսվում է կատարել այս տարի, իսկ մնացած 190 միլիոնինըՙ 2019-ին: Նախահաշիվը վերջնական չէ. շինաշխատանքների ընթացքը ցույց կտաՙ նոր ներդրումների կարիք կլինի՞, թե ոչ: Մոտ ժամանակներս կհայտարարվի նաեւ Համազգային թատրոնի շենքին տարածք հատկացնելու որոշման մասին: Ըստ նախնական տեղեկություններիՙ Համազգայինի նոր շենքը լինելու է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից հարեւանությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.