AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 08-06-2018



Տեղադրվել է` 2018-06-07 23:03:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1727, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՆՊԱՍՏ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ

Հ.Ծ.

Ամերիկա-հայկական նոր թանգարան կառուցելու համար Գլենդեյլի քաղաքային խորհրդից հողատարածք հատկացնելու վերաբերյալ համաձայնությունը ստանալուց հետո թանգարանի կառավարիչների վարչությունը նախաձեռնել է մինչեւ այս տարեվերջ անցկացնել երեք գլխավոր միջոցառումներ դրամահավաքի նպատակով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Գլենդեյլի կենտրոնական զբոսայգում, որտեղ նախատեսված է կառուցել թանգարանը, օգոստոսի 5-ին կնշվի «Թանգարանի օրը»:

Սեպտեմբերի 9-ին կկազմակերպվի «Տելետոն Լոս Անջելեսից», որին առցանց կարող են մասնակցել հայրենակիցներ եւ օտարներ աշխարհի տարբեր վայրերից:

Իսկ դեկտեմբերի 9-ին Հոլիվուդի «Ռեյ Դոլբի» դահլիճում տեղի կունենա եզրափակիչ գալա-խնջույքը:

«Մենք կոչ ենք անում համայնքի կազմակերպություններին, առաջնորդներին եւ անդամներին հիշել այս թվականները եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջոցառումներին, որպեսզի իրականություն դառնա մեր նախատեսած թանգարանը», այս առթիվ նշել է ապագա թանգարանի գործադիր կոմիտեի նախագահ Պերճ Կարապետյանը :

Մանրամասնությունների համար այցելելՙ www.ArmenianAmericanMuseum.org» կայքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 08-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.