AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018



ԸՆԹԱՑՔՈՒՄ

Տեղադրվել է` 2018-07-05 21:09:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1638, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արամ ԱՐՔՈՒՆ, Բոստոն

Ժողովրդական արվեստի Սմիթսոնյան փառատոնի առաջին օրըՙ հունիսի 27-ին տեղացած հորդառատ անձրեւը չխանգարեց, որ Մ. Նահանգների ամենատարբեր շրջաններից ժամանած մարդիկ խուռներամ ներկա գտնվեն Վաշինգտոնի Ազգային մոլում եւ վայելեն աննախադեպ հարուստ ու գունեղ ցուցանմուշների երկու բաղադրիչ մասերը, որոնցից մեկը «Հայաստան: Օջախաշինություն», իսկ մյուսըՙ «Կատալոնիա: Ավանդույթ եւ ստեղծագործություն» խորագրերով էին բնութագրվել:

Արեւի հայտնվելուն զուգահեռ փառատոնային մթնոլորտը շիկացավ եւ օրն ավարտվեց քաղաքի «Աֆրո-ամերիկյան պատմության եւ մշակույթի ազգային թանգարանում» տեղի ունեցած հանդիսավոր ընդունելությամբ:

Մշակութային ժառանգության եւ տնտեսական ձեռներեցության կապն էր միավորում երկու ժողովուրդներին: Երաժշտությունն ու պարը ուղեկցում էին ամենուրեք, հաճելի պահեր պարգեւելով այցելուներին:

Շատերի համար հայաստանյան մի գողտրիկ անկյուն ժամանակավորապես հանգրվանել էր Մ. Նահանգների մայրաքաղաքում Սմիթսոնյան հաստատության, USAID-ի եւ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատան, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության եւ ԳԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ջանքերի շնորհիվ:

Հայկական ցուցանմուշները ներկայացնում էին տարբեր արհեստներ, սկսած խեցեգործությունից, մինչեւ գորգագործություն, ժանյակագործություն, մետաղագործություն եւ քանդակագործություն: Ներկայացված էր նաեւ հայկական խոհանոցն իր համեղ ճաշատեսակներով եւ անապակ գինիներով: Արհեստավորները եկել էին Հայաստանի տարբեր վայրերից, նրանց ուղեկցում էին թարգմանիչները: Մի տաղավարում էլ վաճառվում էին հայկական եւ կատալոնական զանազան հուշանվերներ:

Երեկոյան ընդունելությանը ներկա էր եւ ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը , որ անդրադառնալով Սմիթսոնյան փառատոնի կարեւորությանը, խոսեց մասնավորապես համաշխարհային պատմության մեջ հայկական մշակույթի դերի եւ նշանակության մասին: Նա կոչ արեց ներկաներին անձամբ այցելել Հայաստան եւ տեղում վայելել հայկական ավանդական հյուրասիրությունն ու առավել խորը ծանոթանալ նրա մշակույթին: Ելույթներով հանդես եկան նաեւ Հայկական համագումարի անունից Կարոլին Մուգարը , Սմիթսոնյան հաստատության անունից մի շարք պաշտոնյաներ, ներառյալ փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոտլին եւ Կատալոնիայի նախագահը, որ քննադատեց Մադրիդի իշխանության կողմից կիրառվող ճնշումները իրենց երկրամասի նկատմամբ: Նրան պատասխանեց Իսպանիայի դեսպանը, որի հետեւանքում մի խումբ կատալոնցիներ բարձրաձայն բողոքներով եւ իրենց ազգային երգերը հնչեցնելով հեռացան դահլիճից:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հուլիսի 8-ը, երկու օրերի (հուլիսի 2-ին եւ 3-ին) ընդմիջումով:

Փառատոնը իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը, Մ. Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, USAID-ի Հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Մ.Ն. պետքարտուղարության եւ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայաստանը կովկասյան տարածաշրջանից առաջին երկիրն է, որ մասնակցում է այս հռչակավոր փառատոնին:

Հ. Ծ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.