ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 2012-06-20ՕԵԿ-ԱԿԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՐՁԱՎԿԸՀ-ն երեկ որոշում է կայացրել նախարար դառնալու պատճառով լիազորությունները դադարեցրած ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանի փոխարեն ԱԺ պատգամավորի մանդատը հանձնել Հովհաննես Մարգարյանին: Մինչ այդ նաեւ ինքնաբացարկների դիմումների հիման վրա ուժը կորցրած են ճանաչվել Մարգարյանից առաջ ՕԵԿ ցուցակից Նելսոն Զուլոյանի, Դավիթ Կարապետյանի, Դիանա Գազիյանի գրանցումները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հունիսի 19-ին «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստում որոշվել է ՕԵԿ համամասնական ցուցակում տեղ գտած Նելսոն Զուլոյանին եւ Դավիթ Կարապետյանին երաշխավորելՙ գործադիր իշխանությունում որպես փոխնախարարներ աշխատելու համար: Մ. Խ. http://www.azg.am/AM/2012062013 © AZG Daily, 2008 |