AZG Daily #82, 18-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   

AZG ONLINE


Օսկանյանը ցանկանում է «Սիվիլիթաս»-ի գործով փաստաթղթեր հրապարակել

 

Ազգային ժողովի <<Բարգավաճ Հայաստան>> խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ցանկանում է <<Սիվիլիթաս>> հիմնադրամի գործով փաստաթղթեր հրապարակել։ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը <<Ազատություն>> ռադիոկայանին տեղեկացրել է, որ համապատասխան թույլտվություն ստանալու համար դիմել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչություն։ 

<<Դրանք այս պահին կարող են համարվել նախաքննության տվյալ, գաղտնիք, և դրանց հրապարակումը արգելված է. խնդրել ենք, որպեսզի մեզ թույլատրվի հրապարակել գործի հանգամանքները։ Հրապարակել, դարձնել հասարակական քննարկման առարկա, այսինքն` բոլոր փաստաթղթերը, դատողությունները և եղելությունը մենք կարող ենք ներկայացնել, և յուրաքանչյուր գրագետ իրավաբան կարող է իր կարծիքը հայտնել>>, - նշել է փաստաբանը։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, Աթանեսյանը պատասխանել է. - <<Ջոն Հանթսմանի գործարանի վաճառքին և գումարի հետագա շարժին վերաբերող տվյալների մասին է խոսքը, որպեսզի պարզ դառնա, որ ամեն ինչ թափանցիկ է և օրենքի սահմաններում>>:

Վարդան Օսկանյանի հիմնադրած <<Սիվիլիթաս>>հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործը մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։
<<Գիտեք, «փողերի լվացում>> ասածը շատ վատ, անձին պիտակավորող հանցակազմ է, մանավանդ` հասարակական և քաղաքական գործչին: Մեր կարծիքով, գործը հենց այդ նպատակով է հարուցված, և հրապարակել այստեղ պետք է, որպեսզի բոլորին ակնհայտ դառնա, թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է դա գնահատվում մեր քննչական մարմինների կողմից: Դա՝ մեկ>>, - ասել է փաստաբանը` շարունակելով. - <<Երկրորդը՝ մենք պատրաստվում ենք բողոքարկել բուն քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Ծանոթանալով այդ որոշմանը, ես` որպես մասնագետ, որպես իրավաբան, տեսնում եմ բազմաթիվ դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտումներ: Հետևաբար՝ առկա են հիմքեր դա բողոքարկելու և պահանջելու, որպեսզի այդ որոշումը վերացվի, կամ գործը կարճվի>>:
Հարցին` Օսկանյանը շարունակո՞ւմ է գործով որպես վկա անցնել, Աթանեսյանը արձագանքել է. - <<Դե յուրե՝ վկա, դե ֆակտո՝ կասկածյալ, ըստ մեզ>>:
Անցած շաբաթավերջին ցուցմունք տալուց հրաժարվելուց հետո, փաստաբանի տեղեկություններով, Վարդան Օսկանյանը դեռ հարցաքննության չի հրավիրվել:
Օսկանյանն ի սկզբանե հայտարարել է, թե գործի հետևում քաղաքական պատվեր է տեսնում: Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, նրա այդ պնդումները համարում է «հանրության ուշադրությունը շեղելու փորձե։
ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանը, մասնավորապես, օրերս հայտարարել է, թե փորձառու դիվանագետը ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով` փորձել է քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների <<անմեղ զոհիե կերպար և ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ>>: Հակոբյանը նաև համոզմունք է հայտնել, որ ցուցմունք տալուց հրաժարվելու քայլի, որպես կանոն, գնում են բացահայտման վտանգի հնարավոր հետևանքները զգացող մարդիկ: <<Բայց գործում առկա հարցերը անպատասխան չեն կարող մնալ` անկախ որևէ մեկի ցանկությունից>>, - ընդգծել է ԱԱԾ-ի ղեկավարը:
Վարդան Օսկանյանի փաստաբանը ձեռնպահ է մնացել Գորիկ Հակոբյանի պնդումներին արձագանքելուց։ <<Ասել, որ ես համաձայն եմ պարոն Հակոբյանի հետ՝ բնականաբար ոչ: Ընդամենը այդքանը: Ես չէի ցանկանա մեկնաբանել, դա էլ իր կարծիքն է>>, - <<Ազատություն>> ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Տիգրան Աթանեսյանը։

2012-06-20 13:51:51


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua