AZG Daily #14, 17-04-2015

Armenian Genocide

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

American Councils for International Education: ACTR/ACCELS

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

POSTER

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
HOME | CULTURE | RATING | ABOUT US | SEARCH | ARCHIVE | RUBRICS
AUTHORS
The English version of “Azg” daily will not be published from January, 2012.
[2015] [2014] [2013] [2012] [2011] [2010] [2009] [2008] [2007] [2006] [2005] [2004] [2003] [2002] [2001]
All publications: 0

POLITICAL PARTIES


All rubrics

No publications

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.
 

Կայքի նորություններ

2015-04-20 23:44:31

Գերմանացիները որակում են "Հայոց ցեղասպանություն", բայց չեն մոռանում "Հոլոքոստի եզակիությունը"

20 ապրիլի - Առցանց "Ֆոկուսը" իրազեկում է, թե Բունդեսթագում իշխանություն ձեւավորած կուսակցությունների խմբակցությունների ներկայացրած բանաձեւի տեքստում կա "ցեղասպանություն" բնորոշումը, ինչպես նաեւ դիմում Թուրքիայինՙ առերեսվելու սեփական պատմությանը, դրանով նպաստելով երկու երկրների հարաբերություններում հաշտեցման հիմնաքար տեղադրելուն։ Այդուհանդերձ, շեշտում են գերմանացի պատգամավորները, "գիտենք Հոլոքոստի եզակիության մասին, Գերմանիան մեղավոր է եւ դրա համար պատասխանատվություն է կրում"։ Նրանք նաեւ ընդգծել են "Կայզերական Գերմանիայի անփառունակ դերի մասին, որ ի հեճուկս տեղեկացված լինելու, որեւէ բան չձեռնարկեց հայերի դեմ ոճիրը կանխելու համար։ Թուրքիայում եւ Հայաստանում հետագայում էլ կխրախուսվեն այն գործողությունները, որ կնպաստեն երկու երկրների մերձեցմանը եւ պատմության վերանայմանը։ Կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացրած բանաձեւի նախկին տարբերակ առաջարկում "ցեղասպանություն" բառը միայն հիմնավորման մեջ է եղել, այժմՙ վերադարձել է եւ տեղ գտել տեքստի հիմնական մասում։ Ինչպես արդեն հաղորդել էինք մեր այսօրվա լրատվության մեջ, կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերթն ընդգծել է, թե ԳԴՀ կառավարությունը սատարում է իշխող կոալիցիայի խմբակցությունների հեղինակած տարբերակին, իսկ արտգործնախարարության խոսնակն էլ իրազեկել է, թե կառավարությունը եւ Դաշնային նախագահ Գաուքը խոսել են թեմայի շուրջ։ Եվ նախագահական նստավայրից էլ ազդակ է հնչել ձեւակերպումների վերաբերյալ։ Իսկ ՔԴ-ՔՍ Միության խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն արդեն շաբաթավերջին էր կարծիք հայտնել, թե Գաուքն էլ կարտասանի "ցեղասպանություն" բառեզրը։

Առցանց t-online գրում է, թե դեռ օրեր առաջ վերապահ դիրքորոշում ունեցող Անգելա Մերկելը նույնպես "հայոց կոտորածերը" հավասարեցնում է "ցեղասպանությանը" եւ դրանով սկիզբ դնում Թուրքիայի հետ առճակատման։ Մեր կողմից հիշեցնենք, թե կանցլեր Մերկելը, նաեւ նախագահ Գաուքն արդեն առիթ ունեցել են ճաշակել Էրդողանի դժգոհությունը, երբ այդ երկիր հյուրընկալվելով, այն ժամանակ վարչապետ Էրդողանին հորդորել էին չոտնահարել մարդու իրավունքները։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

2015-04-20 19:54:29

"Դի վելթ". Մերկելը հայոց կոտորածները հիմա ցեղասպանություն է որակում

Բունդեսթագի կոալիցիայում հիմա "ցեղասպանություն" բառեզրն են շրջանառում, գրում է ապրիլի 20-ին ավստրիական "Դի փրեսսեն"` նշելով, թե 1915-ի օսմանյան կայսրության տարածքում իրականացված կոտորածը "հետագա զանգվածային սպանությունների համար նախատիպ է"։ Քրիստոնյա դեմոկրատական միության (ՔԴՄ-ՔՍՄ) եւ սոցիալ դեմոկրատներից բաղկացած կոալիցիան համակարծիք է "ցեղասպանություն" բառը բանաձեւում ամրագրելուն։ Բեռլինում ՔԴ-ՔՍ միության խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգը երկուշաբթի` ապրիլի 20-ին հայտնել է, թե խմբակցության ղեկավարները երեքշաբթի պատգամավորներին են ներկայացնելու իրենց ձեւակերպած տեքստի առաջարկը, որում ասվում է` 1915-ին օսմանյան կայսրության երիտթուրքերի վարչակարգը սկսեց մեկ միլիոնից ավելի հայերի պլանավորված տեղահանություններն ու բնաջնջումը։ "Նրանց ճակատագիրը դարձել է զանգվածային բնաջնջման պատմության, էթնիկ մաքրազտումների, տեղահանությունների ու ցեղասպանությունների համար օրինակ, որոնցով 20-րդ դարն այսքան սարսափելի ձեւով գծագրվում է"։ Այս տեքստի թիկունքում ԳԴՀ կառավարությունն է, "Դի վելթին" ասել է Մերկելի խոսնակը։

"Դի պրեսսե" առցանց լրատուն հաստատում է նաեւ օրեր առաջ մեր հաղորդած այն տեղեկությունը, թե Ավստրիայի պառլամենտն էլ առաջին անգամ հստակ բառ-ձեւակերպում է գտնելու ցեղասպանության վերաբերյալ։ Ապրիլի 24-ին Ազգային Խորհրդում նախատեսված նիստում դատապարտելու է ցեղասպանությունը։ APA գործակալության տրամադրած հիշյալ լրատվության մեջ նշվում է, թե բանաձեւի տեքստը հայտնի չէ։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

2015-04-20 17:09:00

Գերմանահայոց կոչը Անգելա Մերկելին` ճանաչի՛ր ցեղասպանությունը

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ապրիլի 20-ին կոչ է անում Դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Մամուլին ուղարկված հաղորդագրության մեջ ԳԿԽ դատապարտում է արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի` թուրքերի գործած Հայոց ցեղասպանության ոճիրը նվազեցնելու քաղաքականությունը: Պարոն Շթայնմայերը վերջապես պիտի դադարի Թուրքիայի դատապաշտպանի դերը ստանձնել։ Այս կեցվածքը Թուրքիայում քրիստոնյա համայնքների հանդեպ թուրքական հարձակողական քաղաքականությանն է սատարում, ԳԿԽ հաղորդագրության մեջ ընդգծում է խորհրդի ատենապետ Նազարեթ Աղեկյանը` ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին հաջորդող ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու առերեսմանը դեմ թուրքական Գորշ գայլեր աջ ծայրահեղական կազմակերպության 10 000 համակիրներ Օբերհաուզենում մեծ միջոցառում են նախատեսել: Արտգործնախարարն ըստ երեւույթին ցեղասպանության ուրացման քաղաքական չափերը չի ընկալել, նրաՙ Անկարային ուղղված արտաքին քաղաքական զիջումները խրախուսում են Գերմանիայում թուրք աջծայրահեղականներին, եւ ներգաղթյալներով հարուստ հանրության պահանջները չեն բավարարում, մամլո հաղորդագրության մեջ հավելում է փոխատենապետ Մադլեն Վարդյանը:

ԳԿԽ վարչությունը կոչ է ուղղում կանցլեր Անգելա Մերկելին` միանալու այն պատգամավորներին, որոնք ապրիլի 24-ին Բունդեսթագում ուզում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

2015-04-20 17:08:15

Բունդեսթագն այնուամենայնիվ ուզում է ցեղասպանություն բնորոշել

20 ապրիլի - Գերմանական ARD-ի ժամը 9-ի Tagesschau ("Օրվա հայմայնքապատկեր") լրատվական ծրագիրը հաստատեց երեկ մեր հաղորդած տեղեկատվությունը , թե Բունդեսթագում “ցեղասպանություն” բառեզրի կողմնակիցներն ավելանում են, եւ հավանական է, որ այն հաստատվի ապրիլի 24-ին նախատեսված նիստի բանաձեւում: Տեղական տարբեր լրատվամիջոցների մատուցած վերջին լուրերի համաձայն, արտգործնախարար Շթայնմայերն էլ ըմբռնումով է մոտենում այդ բառեզրի կիրառմանը Բունդեսթագում, թեեւ կառավարությունը, արտգործնախարարն այն չեն կիրառում: Ինչպես Զյուդդոյչե ցայթունգն" է ներկայացնում ՙ արտգործնախարար Շթայնմայերը կարող է շատ լավ հասկանալ այդ բառն գործածելու պատճառներն ու զգացումները: “Բունդեսթագն ուզում է 100 տարի առաջ օսմանյան կայսրության հայերի դեմ թուրքերի իրականացրած կոտորածը , որի հետեւանքով 1, 5 միլիոն հայեր զոհվեցին, այնուամենայնիվ որպես “ցեղասպանություն” բնորոշել: Բունդեսթագի ՔԴ-ՔՍ միությունը ներկայացնող խմբակցության արտաքին քաղաքական հարցերի պատասխանատու Յունգի ասելով, այժմ աշխատում են բանաձեւի տեքստում համապատասխան ձեւակերպման վրա: Թուրքիայի հետ հարաբերությունները “չծանրաբեռնելու” նպատակով Դաշնային կառավարությունը ցայժմ խուսափել է այդ բառեզրը գործածել”, հաղորդեց գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը:

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

2015-04-20 00:24:25

Կոալիցիայում "ցեղասպանություն" բառեզրի կողմնակիցներն աճում են

Ապրիլի 19 - Բունդեսթագում ապրիլի 24-ի նիստին Հայոց ոճրագործությունը ցեղասպանություն բնորոշելու կողմնակիցների թիվը կոալիցիայում աճում է, ծանուցում է t-online առցանց լրատունՙ ապրիլի 19-ի երեկոյանՙ նշելով նաեւ, թե արտգործնախարար Շթայնմայերը շարունակում է մերժել դրա կիրառումը։ Մեծ կոալիցիան աշխատում է համապատասխան ձեւակերպման վերաբերյալ, "Սաարբրյուքեր ցայթունգին", ասել է Քրիստոնյա դեմոկրատական միության անդամ Բուդեսթագի համանուն խմբակցության արտաքին քաղաքականության գծով պատասխանատու Ֆրանց Յոզեֆ Յունգը։ "Բունդեսթագը կանվանի ցեղասպանություն", գրում է նաեւ առցանց "Ցայթը"։ Թուրքիայի կառավարության հնարավոր բողոքին ի պատասխան Յունգն ասել է. "Երբ նկարագրում ես եղելությունն այնպես, ինչպես եղել է, չես սադրում"։ Պատմության վերանայումը նպաստում է հաշտեցմանը։ "Ուզում ենք, որ վերջին տարիների շրջափակումը հաղթահարվի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտության գործընթաց վերսկսվի"։ Գերմանիայի Ավետարանական եկեղեցու խորհրդի պաշտոնաթող նախագահ Քեսմաննը պահանջել է հստակ խոսելՙ "պատմությունից այն ժամանակ միայն դաս կքաղենք, երբ ցեղասպանությանը ցեղասպանություն անվանենք"։ "Հարյուրհազարավոր հայերի մահը ոչ դժբախտ պատահար է, ոչ էլ պատահականություն, այլՙ ցեղասպանություն", ասել է ՔԴՄ փոխնախագահ Յուլիա Քլյոքները "Վելթ ամ զոնթագին"։ Կանաչների առաջնորդ Չեմ Էոզդեմիրը նույն թերթին փոխանցել է, թե "Քրիստոնյա-դեմոկրատական քրիստոնյա-սոցիալիստական միությունը պիտի լավ մտածի, թե այս պատմական վիճարկմանը որ կողմում է հանդես գալիս։ Չեմ կարծում, թե Կոնրադ Ադենաուերի եւ Հելմուտ Քոհլի կուսակցությունը ցեղասպանությունն ուրացողների կողմն է բռնելու", ասել է նա։ Երեքշաբթի ՙ ապրիլի 21-ին նախատեսված քննարկմանը ՔԴՄ պատգամավոր Քրիստոֆ Բերգները հանդես է գալու "ցեղասպանություն" բառեզրի վերականգնման օգտին։ Իսկ արտգործնախարար Շթայնմայերի ձեւակերպմանը որքան էլ ըմբռնումով, այդուհանդերձ Բերգները հակադարձում էՙ "ապացույցները, որ ցեղասպանություն էր, արտգործնախարարության արխիվներում են"։

Անահիտ Հովսեփյան , Գերմանիա

2015-04-19 22:22:29

Բան Կի Մունի բնորոշմամբ` atrocity crimes, ոչ թե ցեղասպանություն

Worldisraelnews.com-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մերժել է Հայոց ոճիրը Հռոմի պապի բնորոշմամբ "ցեղասպանություն" եզրույթով անվանել։ Ըստ իսրայելյան հիշյալ աղբյուրի, գլխավոր քարտուղարը Ֆրանցիսկոս պապի` "20 - րդ դարի առաջին ցեղասպանություն" աստիճանավորման փոխարեն ասել է, թե "եղածը ոչ թե ցեղասպանություն, այլ գազանություն, վայրագություն, ոճիր է ( բնագրումՙ "atrocity crimes." - Ան. Հ.)"։ ՄԱԿ-ի խոսնակը փոխանցել է լրագրողներին, թե Բան Կի Մունը իրազեկ է պապի գործածած եզրույթին, բայց գիտակցում է, որ այդ բնորոշումն առնչվում է զգայնությունների, իսկ այն երկրները, համայնքները, որոնց վերաբերում է հարցը, երկխոսության մեջ են։ Կարծում եմՙ կարեւոր է, որ դրանք շարունակվեն, փոխանցել է խոսնակը։ Լրատուն իր շարադրանքում գործածում է Հայոց ցեղասպանություն (Armenian genocide) ձեւը եւ նշում, թե 1943-ին Լեմկինը ցեղասպանություն եզրաբառը ստեղծել է` նկատի ունենալով հայերին։ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը ոչ ճանաչում, ոչ էլ ժխտում է Հայոց ցեղասպանությունըՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի զգայուն հարաբերությունները նկատի ունենալով։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

2015-04-18 18:19:55

"Հայաստանը երեկ եւ այսօր"

2016-ի ցուցահանդեսը եւ թուրքերի հնարավոր բողոքը

18 ապրիլի - Գերմանական SWR հեռուստատեսությունը հաղորդում է, թե հնարավոր է, որ 2016 -ի ամռանը Բոդենզեին մերձակա Իուբերլինգենի (Ueberlingen) քաղաքային պատկերասրահում Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացնող ցուցահանդեսը վեճերի առիթ տա, քանի որ առնչվում է 100 տարի առաջ հայերի դեմ կատարված ոճրագործությանը։ "Դի վելթը" մանրամասնում է, թե "Հայաստանը երեկ եւ այսօր. գեղանկարչություն եւ լուսանկարչություն 1975-2015" վերնագրյալ ցուցահանդեսն անցկացվելու է հունիսից նոյեմբեր, այս ժամանակահատվածում ցուցադրվելու են նաեւ` ֆիլմեր, ներկայացվելու է Հայաստանի երաժշտական ժառանգությունը, կազմակերպվելու են քննարկումներ, եւ հիշատակված միջոցառումները Հայոց ցեղասպանության թեման չեն շրջանցելու։ 100 000 եվրո արժողությամբ ցուցահանդեսի նպատակը ոչ թե սադրելն է, այլ մեր տարածաշրջանում ապրող թուրքերի եւ հայերի միջեւ երկխոսությունը քաջալերելը, մեկնաբանել է քաղաքապետ Բեքերը։ "Մեր երկրում հարգում են կարծիքի ազատությունը , իսկ արվեստը ազատ կարծիք արտահայտելու մի ձեւ է", նկատել է տվել անկուսակցական քաղաքապետ Զաբինե Բեքերը` հավելելով, թե "միջոցառումների շրջանակը հնարավորություն է տալու իհարկե սեփական կարծիք ձեւավորել" ։ Գերմանիայի հարավում գտնվող Բոդենզեի շրջանում համեմատաբար մեծաթիվ հայեր են ապրում։ Ցուցահանդեսի կազմակերպիչները հույս ունեն, որ այցելուներ կունենան նաեւ սահմանակից Շվեյցարիայից եւ Ավստրիայից։ Մեր կողմից հավելենք, որ "Ազգում" ժամանակին իրազեկել ենքՙ այդ շրջանում է գտնվում Կոնստանցի թատրոնը, որ 2014-ին բեմադրել էր Հիլզենրաթի "Վերջին մտքի հեքիաթը" , ինչը բորբոքել էր տեղի թուրքերին ։ (Մանրամասները` տե՛ս "Ազգ" 18-04-2014, 02-05-2014)։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա