AZG Daily #14, 17-04-2015

Armenian Genocide

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

American Councils for International Education: ACTR/ACCELS

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

POSTER

Armenian Genocide

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
HOME | CULTURE | RATING | ABOUT US | SEARCH | ARCHIVE | RUBRICS
AUTHORS
The English version of “Azg” daily will not be published from January, 2012.
[2015] [2014] [2013] [2012] [2011] [2010] [2009] [2008] [2007] [2006] [2005] [2004] [2003] [2002] [2001]
All publications: 0

CULTURE AND SCIENCE


All rubrics

No publications

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.
 

Կայքի նորություններ

2015-04-18 18:19:55

"Հայաստանը երեկ եւ այսօր"

2016-ի ցուցահանդեսը եւ թուրքերի հնարավոր բողոքը

18 ապրիլի - Գերմանական SWR հեռուստատեսությունը հաղորդում է, թե հնարավոր է, որ 2016 -ի ամռանը Բոդենզեին մերձակա Իուբերլինգենի (Ueberlingen) քաղաքային պատկերասրահում Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացնող ցուցահանդեսը վեճերի առիթ տա, քանի որ առնչվում է 100 տարի առաջ հայերի դեմ կատարված ոճրագործությանը։ "Դի վելթը" մանրամասնում է, թե "Հայաստանը երեկ եւ այսօր. գեղանկարչություն եւ լուսանկարչություն 1975-2015" վերնագրյալ ցուցահանդեսն անցկացվելու է հունիսից նոյեմբեր, այս ժամանակահատվածում ցուցադրվելու են նաեւ` ֆիլմեր, ներկայացվելու է Հայաստանի երաժշտական ժառանգությունը, կազմակերպվելու են քննարկումներ, եւ հիշատակված միջոցառումները Հայոց ցեղասպանության թեման չեն շրջանցելու։ 100 000 եվրո արժողությամբ ցուցահանդեսի նպատակը ոչ թե սադրելն է, այլ մեր տարածաշրջանում ապրող թուրքերի եւ հայերի միջեւ երկխոսությունը քաջալերելը, մեկնաբանել է քաղաքապետ Բեքերը։ "Մեր երկրում հարգում են կարծիքի ազատությունը , իսկ արվեստը ազատ կարծիք արտահայտելու մի ձեւ է", նկատել է տվել անկուսակցական քաղաքապետ Զաբինե Բեքերը` հավելելով, թե "միջոցառումների շրջանակը հնարավորություն է տալու իհարկե սեփական կարծիք ձեւավորել" ։ Գերմանիայի հարավում գտնվող Բոդենզեի շրջանում համեմատաբար մեծաթիվ հայեր են ապրում։ Ցուցահանդեսի կազմակերպիչները հույս ունեն, որ այցելուներ կունենան նաեւ սահմանակից Շվեյցարիայից եւ Ավստրիայից։ Մեր կողմից հավելենք, որ "Ազգում" ժամանակին իրազեկել ենքՙ այդ շրջանում է գտնվում Կոնստանցի թատրոնը, որ 2014-ին բեմադրել էր Հիլզենրաթի "Վերջին մտքի հեքիաթը" , ինչը բորբոքել էր տեղի թուրքերին ։ (Մանրամասները` տե՛ս "Ազգ" 18-04-2014, 02-05-2014)։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

2015-04-17 23:56:33

"Ցեղասպանություն" եզրաբառի վերաբերյալ Բունդեսթագի կոալիցիայի ներսում էլ բողոք կա

"Ցեղասպանություն" բառեզրի վերաբերյալ կրքերը Գերմանիայի քաղաքական վերնախավում թեժանում են: Հեռուստատեսության առաջին ալիքը` ARD - ն իր "Օրվա համայնապատկեր" (Tagesschau) լրատվական ծրագրում ապրիլի 17-ին ժամը 14.25-ին հաղորդում է, թե Բունդեսթագում առաջիկա շաբաթ "հայերի դեմ 100 տարի առաջ իրականացված կոտորածների հիշատակին" նվիրված նիստում, եթե Դաշնային կառավարության ցանկությամբ լինի, "ցեղասպանություն" բառեզրը չպիտի կիրառվի: Սրա դեմ զգալի բողոք կա, նաեւՙ կոալիցիայի ներսում, իրազեկում է հեռուստատեսությունը: Այնուհետ ներկայացնում, թե պատմաբաններն արդեն վաղուց են արձանագրել, որ եղածը ցեղասպանություն է` մտադրված, պետականորեն կազմակերպված բնաջնջման քաղաքականություն: 1987-ից ի վեր Եվրոպական խորհրդարանը այս բնորոշումն է գործածում, եվրոպական բազմաթիվ երկրներ, դրանց թվում` Ֆրանսիան, Շվեյցարիան, Նիդեռլանդներըՙ նմանապես: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն էլ " ցեղասպանություն " եզրաբառը գործածեց: Բայց Դաշնային կառավարությունը այլ հայացք ունի, նշում է հեղինակը` վկայակոչելով արտգործնախարար Շթայնմայերի` ապրիլի 17- ին հնչեցրած պատասխանը, որն արդեն ներկայացրել ենք "Ազգի" այսօրվա լրահոսում: Բունդեսթագի պատգամավորների մեջ աճում է "ցեղասպանություն" բառը կիրառելու կողմնակիցների թիվը: ԳԴՀ օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ, մասնագիտությամբ իրավաբան Նորբերթ Ռյոթգենը (Norbert Roettgen) կողմ արտահայտվելով իրերն իրենց անունով կոչելուն, նկատել է տալիս, թե Թուրքիայի հանդեպ չափազանցված ուշադրություն կա այն դեպքում, երբ օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան հայոց "ցեղասպանության" մասին չի էլ ուզում իմանալ եւ արդեն այդպես արտահայտվելու համար լուրջ գրոհել է Հռոմի պապի վրա: Կառավարող նույն կուսակցության անդամ "Ընդդեմ տեղահանությունների" կենտրոնի նախագահ Էրիկա Շթայնբախն էլ համակարծիք է իր կուսակից Ռյոթգենին։ "Վերջապես հասել է ժամըՙ վերապահ կեցվածքից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանությունը նաեւ պաշտոնապես ճանաչելու առումով"։ Մեր նախորդ հրապարակումներում իրազեկել ենք, որ նույն կուսակցության անդամ Քրիստոֆ Բերգներն էլ պնդում է, որ բառեզրը պիտի ամրագրվի: "Ես "ցեղասպանություն" եզրաբառից խուսափելու յուրաքանչյուր փորձի դեմ եմ ", ասել է Բերգները եւ Դաշնային կառավարությունից պահանջել` գերմանական առանձնահատուկ պատասխանատվության գիտակցությամբ անցյալի իրադարձությունները թուրքական ակնկալիքներին համապատասխան ձեւով չշարադրել":

Ապրիլի 16-ի մեր լրահոսում ծանուցել ենք "Շփիգելի" առցանց քվեարկության մասին: Ապրիլի 17-ի ժամը 19.20 -ի տվյալներով, հարցման 19343 մասնակիցներից 16 874 -ը կամ 87, 24 տոկոսը կողմ են` Դաշնային կառավարությունը չպետք է լռիՙ ցեղասպանությունը պիտի անվանի ցեղասպանություն։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

2015-04-17 14:57:10

ԳԴՀ կառավարությունը դեռ չի սահմանել

17 ապրիլի - "Գերմանիայի կառավարությունը դեռ չի սահմանել 100 տարի առաջ 1,5 միլիոն հայերի կոտորածները ինչպես բնորոշել", իրազեկում է գերմանական dpa գործակալությունըՙ ապրիլի 17-ին։ Նույն բովանդակությամբ հոդված է հրապարակել նաեւ առցանց "Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն"։ Հռոմի պապի` Հայոց ցեղասպանությունը` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն բնորոշումից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրաժարվում է պատասխանատվությունից, ԳԴՀ արտգործնախարարն ի՞նչ դիրքորոշում ունի։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը էստոնիա այցի ճանապարհին անդրադառնալով Հայոց դեմ կատարված ոճրագործությունը սահմանելու հարցին պատասխանել է, թե "անցյալի ոճրագործությունը բառեզրով կամ բառեզրի շուրջ վիճաբանությամբ պետք չէ սահմանափակել" ։ Միեւնույն ժամանակ Շթայնմայերը նկատել է տվել , թե դեռեւս չեն ավարտվել Բունդեսթագում հայտարարության առիթով գործադրվող ջանքերը։ Լրատվական գործակալությունը հիշեցնում է, թե Դաշնային կառավարությունը "ցեղասպանություն" բառեզրը չի գործածում։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

2015-04-17 13:54:27

Ավստրիան ապրիլի 24-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ավստրիական "Կուրիերը" ապրիլի 17-ին փոխանցում է, թե ավստրիական ժողովրդական կուսակցությունը, սոցիալ- դեմոկրատական կուսակցության հետ, ընդդիմության ճնշման տակ, առաջին անգամ Ավստրիայի Ազգային Խորհրդումՙ պառլամենտում հանդես են գալու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությամբ։ Սրանով Ավստրիայի խորհրդարանը առաջին անգամ պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ 21 երկիր արդեն պաշտոնապես ճանաչել է, գրում է վերոնշյալ աղբյուրըՙ հիշեցնելով, թե Ավստրիան դրանց շարքում չի ընդգրկվել։ Ապրիլի 24-ինՙ ճիշտ 100 տարի հետո, Ավստրիայի խորհրդարանն առաջին քայլը կանի ճանաչելու ոճրագործությունը։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա