«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2005-09-17 | #168, 2005-09-20 | #169, 2005-09-21


ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՄ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ

Ինչպես հայտնում են կաթոլիկ լրատվական աղբյուրները, Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդիՙ սեպտեմբերի 12-ի որոշմամբ ԱՄՆ-ի եւ Կանադայի հայ կաթոլիկ հովվության (Armenian Catholic Exarchate of the USA and Canada) կարգավիճակը բարձրացվել է մինչեւ թեմականի (eparchy): Ըստ նույն աղբյուրներիՙ այն պետք է սպասարկի ԱՄՆ-ի 25000 եւ Կանադայի 10000-անոց հայ կաթոլիկ համայնքները: Թեմի առաջնորդ է դարձել Մանուել եպս. Բատիկյանը:

Այսպիսով, ԱՄՆ-ում եւ Կանադայում, բացի գոյություն ունեցող էջմիածնական եւ անթիլիասական զուգահեռ թեմերից, այժմ թեմի կարգավիճակով կգործի նաեւ հայ կաթոլիկ եկեղեցին: Սաՙ դեռ չհաշված խառնիխուռն բողոքական համայնքները:

Ինձ որպես հայ եկեղեցու պարզ անդամի հետաքրքրում էՙ ե՞րբ է մեր եկեղեցին մշակելու հայ ժողովրդի հոգեւոր ամբողջականության եւ անվտանգության ռազմավարական գործուն ծրագիր, եւ մասնավորապես ի՞նչ կեցվածք ունի նման երեւույթների նկատմամբ:

Ա. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4