«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2005-10-07 | #181, 2005-10-08 | #182, 2005-10-11


ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ` «ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ-ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ»

Ինչպես տեղեկացնում են Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ծննդյան 80-րդ տարեդարձի առիթով արձակագիր, հրապարակախոս Աղասի Այվազյանին պարգեւատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով: Աղասի Այվազյանի ծավալած գործունեության եւ հայրենիքին մատուցած ծառայությունների ու վաստակի մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, որից հետո Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպս. Խաչատրյանը ընթերցել է հայրապետական կոնդակը: «Հավատավոր հոգով ու որդիական նվիրումով աստվածատուր գրական Ձեր շնորհը ու բոլոր ջանքերը տարիներ շարունակ Դուք անմնացորդ ծառայեցրել եք հայ մշակույթին, մեր հայրենիքին ու ժողովրդին, եւ Ձեր ստեղծագործություններն իրենց արժանի տեղն ունեն արդի հայ գրականության հարուստ անդաստանում», գրված է հայրապետական կոնդակում: Աղասի Այվազյանը, ընդունելով շքանշանը, հավաստել է, որ այն անակնկալ եւ մեծ պատիվ է իր համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4