«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2005-10-18 | #188, 2005-10-19 | #189, 2005-10-20


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» ԳԻՐՔԸ

Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցին նվիրված «Վազգեն Ա կաթողիկոս ամենայն հայոց» գիրքը լույս է ընծայվել Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հրատարակությամբ:

Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգից ստացված հաղորդագրության համաձայն, գիրքը համապարփակ տեղեկություններ է տալիս կաթողիկոսի կյանքի եւ գործունեության մասին, ինչպես նաեւ գրքում զետեղված են հոգելույս հայրապետի անդրանիկ կոնդակը, տարբեր առիթներով ասված քարոզներ, Նորին սրբության կյանքի զանազան դրվագների մասին հոգեւորականների ու մտավորականների հուշեր: Գրքում ընդգրկված են նաեւ Վազգեն վեհափառի մահվան տարելիցի առիթով Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը` նվիրված անցյալ տարի Վազգեն Ա կաթողիկոսի մահվան 10-րդ տարելիցի հուշ-երեկոյի մասնակիցներին:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4