«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2005-11-18 | #211, 2005-11-19 | #212, 2005-11-22


ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է

Սբ. Երրորդություն եկեղեցու օծման ժամանակ լրագրողներն առիթ ունեցան հարցեր տալու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Մասնավորապես հարց հնչեց աղանդների դեմ պայքարի մասին:

- Ընդհանրապես կարծում եմ, որ չենք կարող մեր եկեղեցական կյանքը ամբողջովին կազմակերպել: Եկեղեցին ներկայություն չէ ասօր ամբողջապես մեր ժողովրդի կյանքում, չունենք բավարար թվով եկեղեցականներ, շատ եկեղեցիներ դեռ տակավին մնում են խոնարհված, շատ քաղաքներ ու գյուղեր չունեն եկեղեցիներ: Աստծու օգնությամբ լիահույս ենք, որ պիտի կարողանանք այդ ամբողջը ժամանակի մեջ իրագործել: Կարծում եմ, որ այն ժամանակ մենք կկարողանանք մեր զավակներին զերծ պահել աղանդավորներից եւ այդ մտահոգությունը վանել մեզանից հեռու: Նմանատիպ եկեղեցիների կառուցումը միանշանակ օգնելու է, որպեսզի մեր ազգի հավատավոր զավակունք համախումբ լինեն մեր եկեղեցու շուրջը եւ իրենց մխիթարությունը գտնեն մեր եկեղեցու կամարների ներքո: Այս աշխատանքն է, որ այսօր իրականացվում է մեր եկեղեցու եւ մեր հոգեւորականաց կողմից: Անշուշտ այդ առումով զանազան միջոցառումներ իրականացվում ենՙ քրիստոնեական դաստիարակության տարբեր միջոցառումներ, հոգեւոր սպասավորների պատրաստության հատուկ ծրագրեր, եւ վստահ ենք, որ ժամանակի մեջ արձանագրած հաջողություններով պիտի կարողանանք լրացնել այն բացերն ու կարիքները, որոնք առկա են մեր եկեղեցական կյանքում:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4