«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2005-11-18 | #211, 2005-11-19 | #212, 2005-11-22


ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀՐԱՎԵՐՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԲԲԻՆ

Ամենայն հայոց հայրապետի հրավերով երեկ երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իսրայելի գլխավոր ռաբբիի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում են Իսրայելի խորհրդարանի (Կնեսետ) երկու պատգամավորներ, Համաուկրաինական հրեական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը, մի քանի ռաբբիներ, այլ պաշտոնյաներ: Այս մասին «Ազգը» տեղեկացավ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից:

Այսօր Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդը եւ գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կայցելեն Ցեղասպանության թանգարան, ակադեմիա եւ Մատենադարան: Իսրայելական պատվիրակությանը կընդունի նաեւ Հայաստանի վարչապետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4