«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2005-12-06 | #223, 2005-12-07 | #224, 2005-12-08


ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հանդիսությունների սրահում, ժամը 11.41-ին, ճեմարանի պաշտոնեությունն ու սաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Ապա կատարվեց հոգեհանգիստ անմեղ զոհերի համար:

Մարդասիրական ճեմարանի կառավարիչ եւ հնդկահայոց հոգեւոր հովիվ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը ներկաներին հորդորեց միշտ հիշել եւ աղոթել վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցած բնական աղետներից զոհվածների հոգիների համար եւ կարեկցել, օգնության ձեռք մեկնել բոլոր կարիքավորներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4