«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2007-02-28 | #38, 2007-03-01 | #39, 2007-03-02


ՄԱՀԱՑԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆ ԱՐԹՈՒՐ ՇԼԵԶԻՆԳԵՐԸ

Կյանքի 89-րդ տարում վախճանվել է ամերիկացի պատմաբան Արթուր Շլեզինգերը: Պուլիցերյան մրցանակի դափնեկիրը մահկանացուն կնքել է չորեքշաբթի օրը, Նյու Յորքում, սրտի ինֆարկտից: Շլեզինգերը Քենեդի ընտանիքի հավատարիմ բարեկամներից էր, սառը պատերազմի ժամանակ ամերիկյան լիբերալիզմի կարեւորագույն գաղափարակիրը, ծանուցում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»:

Նրա հաջողություն գրանցած գրքերից ենՙ «Հազար օր» վերնագրված նախագահ Ջոն Քենեդու պաշտոնավարման մասին քրոնիկոնը (A Thousand Days), «Ռոբերտ Քենեդին եւ իր ժամանակը» (Robert Kennedy and His Times), նախագահ Էնդրյու Ջեքսոնի պաշտոնավարման մասին երկըՙ «Ջեքսոնի ժամանակաշրջանը» (The Age of Jackson):

Արթուր Շլեզինգերը ամերիկյան քաղաքական վերնախավի ամենաազդեցիկ մտածողներից էր:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4