«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2007-03-21 | #52, 2007-03-22 | #53, 2007-03-23


ԲԱՑՎԵՑ ԳՐՔԻ ԼԱՅՊՑԻԳՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ

Չորեքշաբթի երեկոյան Լայպցիգի Գեւանդհաուսում հանդիսավորությամբ բացվեց հեղինակավոր միջոցառումը, իսկ գրքասեր հանրության համար տոնավաճառն իր դռները բացեց հինգշաբթիՙ մարտի 22-ին:

Լայպցիգյան տոնավաճառին մասնակցում է 2250 հրատարակչությունՙ 36 երկրներից:

Միջին եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից 2007-ին տոնավաճառը հատուկ ուշադրություն է հատկացրել Սլովենիային:

Գրքի տոնավաճառին զուգահեռ կանցկացվի նաեւ «Լայպցիգը կարդում է» գրական փառատոնը, որի շրջանակներում կկազմակերպվի 1900 միջոցառում ոչ միայն տոնավաճառի տարածքում, նաեւՙ 300 այլ վայրերում: Ընթերցումներին, քննարկումներին կմասնակցեն 1500 հեղինակ, նաեւ գրականության քննադատներ, փիլիսոփաներ, գիտնականներ, դերասաններ եւ երաժիշտներ: 4-օրյա ընթերցանության մարաթոնին ներկա կլինի 100 000 հանդիսատես:

Գրքի տոնավաճառին զուգահեռ կանցկացվի անտիկի տոնավաճառ. 10 երկրից մասնակից 86 առեւտրականներ կներկայացնեն 500-ամյա հնության տպագրություններ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4