Ռուսաստանում չեն մոռացել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, գեղարվեստական մարմնամարզության ասպարեզի աչքի ընկնող մասնագետ Մարիս Վարդանի Լիսիցյանի հիշատակը: Օրերս արժանապատվորեն նշվեց նրա ծննդյան 100-ամյակը:
Աշխարհի առաջին բացարձակ չեմպիոններ Լ. Սավինկովան (1963 թ.), Ե. Կարպուխինան (1967 թ.), աշխարհի չեմպիոն Տ. Կրավչենկոն եղել են նրա սաները: Նրա դաստիարակած շատ այլ մարզիկներ դարձել են աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ:
«Կռիլյա սովետով» մարզապալատում Մոսկվայի մարզական հասարակայնությունը վերհիշեց մարզիչի ծառայությունները: Միջոցառմանը մասնակցեցին օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, պատանի մարզիկներ, արվեստի վարպետներ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա