«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2008-04-03 | #64, 2008-04-04 | #65, 2008-04-05


ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ, ԹԵ՞ ԻՐԵՆՑ

Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը ուղղակի սիրահարված է Ռուսաստանին: Այս երկիրն իր անսպառ պարադոքսներով ամենայնս բավարարում է հրատարակության յուրահատուկ պահանջները: Որ մեծահարուստի գրպանն, ասես, չի մտնում ամսագիրը` օլիգարխների, գույքատերերի, բանկիրների, ձեռնարկատերերի... Սակայն վերջին համարի պեղումները շատ ավելի նրբանկատ են` խոսքը վերաբերում է ռուսաստանցի պառլամենտականներին, այսպես կոչված, ժողովրդի ծառաներին:

Ռուսաստանի պառլամենտն ունի երկու պալատ` վերին, որ կոչվում է Դաշնային խորհուրդ, եւ ներքին` Պետական դումա: Ահա եւ, ըստ «Ֆորբսի», միայն վերին օրենսդիր մարմնում բուն են դրել 12 միլիարդատերեր, ընդ որում, ի՜նչ մակարդակի...

Դաղստանի ներկայացուցիչ Սուլեյման Քերիմովն, օրինակ, տնօրինում է 17,5 միլիարդ դոլար (համեմատեք Հայաստանի բյուջեի հետ): Մյուսներն, իհարկե, համեմատաբար «աղքատ» են` 3,9, 3,3, 3,2 միլիարդ եւ այլն: «Ամենաչքավորն» ունի սոսկ մեկ միլիարդ: Պառլամենտի անդամների ընդհանուր կարողությունը հասնում է 41 միլիարդի:

Անշուշտ հայտնի է, որ իշխանությունն ու հարստությունը շաղկապված են ի սկզբանե: Բայց արտառոց է դա մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասը սոսկ գոյատեւում է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4