«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՋԼԻՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբերի 23-ին, ինչպես երեկվա համարում նշել է «Զամանը», Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական ասամբլեայի 34-րդ նստաշրջանին մասնակցելու համար Մոսկվայում գտնվող Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին : Հանդիպման ավարտին Շահինը լրագրողներին ասել է, որ Թուրքիան, ելնելով հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու սկզբունքից, ցանկանում է բարելավել հարաբերությունները նաեւ Հայաստանի հետ:

Նա միաժամանակ նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել են Մեջլիս, ներկա պահին արտաքին հարաբերությունների հանձնաժողովում են, ապա եւ ավելացրել. «Ո՛չ ես, ո՛չ էլ կառավարությունը չենք կարող կարգադրություն անել հանձնաժողովին: Հանձնաժողովն ինքն է որոշում իր օրակարգը: Ե՞րբ կքննարկի, ինչպե՞ս եւ քննարկումն ի՞նչ արդյունքի կհանգեցնի, չեմ կարող կանխատեսել: Իհարկե, միանգամայն հնարավոր է, որ քննարկումը լինի Հայաստանում նախատեսվող քննարկմանը զուգընթաց: Ես հետեւում եմ դրան, հետեւում են նաեւ նրանք, ովքեր պատասխանատու են»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4