«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԿՃԱՆԱՉԻ ՆԱԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Նոյեմբերի 29-ին նշելով այդ մասինՙ թուրքական «Հյուրիեթը» գրում է. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը «հանգեցնելու է հաշտեցման» եւ այս գործընթացի ավարտին «Թուրքիան ճանաչելու է նաեւ Հայոց ցեղասպանությունը»: Սարգսյանը ելույթ ունեցավ Հայաստանի խորհրդարանում եւ ասաց, որ Թուրքիայի հետ սկզբնավորված հարաբերությունների նորմալացման այս գործընթացը սոսկ երկու երկրների շահերից չի բխում, այլ ծառայում է հաշտեցման եւ վստահության ապահովմանը ողջ Կովկասում»: Այնուհետեւ Սարգսյանն ավելացրեց. «Եթե նույնիսկ արձանագրությունները հաստատվեն երկու երկրների խորհրդարանում, ապա դա չպետք է ենթադրի 1915-ի ցեղասպանության անտեսումը: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ Թուրքիան այս հանդուգն գործընթացի ավարտին, որն ինքն է սկսել մեզ հետ, վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4