«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2011-08-26 | #150, 2011-08-27 | #151, 2011-08-30


ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է Հայաստանում գտնվող Ամստերդամի համալսարանի ժառանգության ու հատուկ հավաքածուների տնօրեն Ստեփ Շոլտենին, որը Երեւան է ժամանել նախարարության հրավերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայ տպագրության 500-ամյակին նվիրված» շրջիկ ցուցահանդեսի ծրագրի կազմակերպման խնդիրները եւ Հայաստանի ազգային գրադարանի, Մատենադարանի հետ եռակողմ համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական աշխատանքները: Համատեղ ցուցահանդեսը, որը նախատեսվում է անցկացնել 2012 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին Հոլանդիայում եւ դեկտեմբերից մինչեւ 2013-ի փետրվարՙ Երեւանում, կողմերի համաձայնությամբ կներկայացվի նաեւ Եվրոպայի մի շարք քաղաքներում, որտեղ հիմնադրվել են հայ տպագրության կենտրոններ:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4