«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2011-12-21 | #232, 2011-12-22 | #233, 2011-12-23


ԱՐԾՎԱՇԵՆՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ ՀԱՄԱՐՎԵՑ

Կառավարության որոշմամբ երեկ լուծվեց Արծվաշենի նախկին բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը: Ինչպես հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը , արծվաշենցիների խնդրանքով նրանց հանդեպ ցուցաբերվել է առանձնահատուկ մոտեցում: «Արծվաշենցիների խնդրանքը կատարելու համար մենք պայմանավորվեցինք, որ բոլոր 708 ընտանիքները գրավոր համաձայնություն տան, որ կիրառվի ֆինանսական միջոցների բաշխման իրենց առաջարկած սխեման: Այժմ բոլոր ստորագրությունները հավաքվել են, եւ կառավարությունը տրամադրում է 708 մլն դրամ: Այսպիսով, արծվաշենցիները համարում են, որ պետությունն իրենց նկատմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները: Հարգում ենք նրանց համախմբվածությունը, միասնական դիրքորոշում ցուցաբերելու կամքը», ասաց վարչապետը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4