«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2012-06-02 | #100, 2012-06-05 | #101, 2012-06-06


ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ

Բաթումում ընթացող շախմատի կայծակնային խաղի կանանց աշխարհի առաջնությունում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն առայժմ միջին դիրքերում են: Էլինան 10 տուրից հետո 5 միավորով 25-րդ տեղում է, Լիլիթը նույնպիսի ցուցանիշով 29-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Նշենք, որ Լիլիթը հաջող է խաղացել հատկապես նախկին չեմպիոնուհիների հետ մրցախաղերում: Նա հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնուհիներ Նոնա Գափրինդաշվիլուն, Ժու Չենին, Եվրոպայի նախկին չեմպիոնուհի Պիա Կրամլինգին: Լիլիթից պարտություն է կրել նաեւ ադրբեջանցի Նարգիզ Ումուդովան: Մկրտչյանը Նատիա Ջանջավայից եւ Մակա Փուրցելաձեից կրած պարտություններով էր սկսել մրցաշարը, սակայն հետագայում շտկեց իրավիճակը:

Դանիելյանը հաղթել է Մաշա Կլինովային, Մերի Արաբիձեին եւ Սալոմե Մելիային:

10 տուրից հետո աղյուսակը 9 միավորով գլխավորում է ռուսաստանցի Վալենտինա Գունինան: 5 շախմատիստուհիներ 5-ական միավորով հետապնդում են առաջատարին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4