«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2012-06-06 | #102, 2012-06-07 | #103, 2012-06-08


ՆՈՐԱՅՐ ՄԱՄԵԴՈՎԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ԷՄՄԵՆ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովը «Զվոլեից» տեղափոխվեց հոլանդական մեկ այլ ակումբՙ «Էմմեն»: Այս թիմը նույնպես հանդես է գալիս Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում: Ճիշտ է, թիմը պետք է հրաժեշտ տար մրցաշարին, սակայն քանի որ «Վիլհեմը» չի մասնակցելու առաջնությանը, «Էմմենը» կշարունակի ելույթներն 1-ին խմբում: Իսկ ահա «Զվոլեն» իրավունք է ստացել հանդես գալու բարձրագույն խմբում: Թիմի կազմում Նորայր Մամեդովը մասնակցել է առաջնության 24 խաղի եւ խփել 5 գոլ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4