«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2012-06-07 | #103, 2012-06-08 | #104, 2012-06-09


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

Բուլղարիայում ընթացող շախմատի մրցաշարում հաղթարշավը շարունակեց Տիգրան Պետրոսյանըՙ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա մրցակիցը Շիլոնգ Լին էր: Այս հաղթանակի շնորհիվ Պետրոսյանը 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում Տիգրանը սպիտակներով կխաղա Էրվին Լ՛Ամիի հետ, որն ունի 3,5 միավոր:

16 շախմատիստներ 3,5-ական միավորով հետապնդում են Պետրոսյանին: Նրանց թվում է Կարեն Գրիգորյանը, որը պարտության մատնեց Միլան Մրջային: Վլադիմիր Հակոբյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելովՙ վաստակեց 3 միավոր: Նրա մրցակիցը Ալեքսեյ Բիկովն էր: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Ավետիք Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Ջայրամ Աշվինի եւ Դարիուշ Շվիրցի հետ:

Հրայր Սիմոնյանը, Հրանտ Մելքումյանն ու բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը վաստակել են 2,5-ական միավոր: Այս եռյակից հաղթանակ տոնեց միայն Մելքումյանըՙ առավելության հասնելով Էլիզա Ռաեւայի նկատմամբ: Սիմոնյանը պարտվեց Դրագան Սոլակին, իսկ Մխիթարյանը ոչ-ոքի խաղաց Լյուբեն Սպասովի հետ:

Վահե Բաղդասարյանը, Նելլի Աղինյանը, Վլադիմիր Պողոսյանն ու բուլղարահայ Վալենտին Փամբուկչյանը վաստակել են 2 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4