«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2012-06-07 | #103, 2012-06-08 | #104, 2012-06-09


ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՐԱՆ ՊՐԻԻ 4-ՐԴ ՓՈՒԼԻՆ

Էլինա Դանիելյանը կմասնակցի վաղը Կազանում մեկնարկող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 4-րդ փուլի մրցաշարին: Վիճակահանությամբ Դանիելյանին բաժին է ընկել 3-րդ համարը: Իսկ իր վարկանիշով (2484) Էլինան մրցաշարի 12 մասնակիցների մեջ 10-րդն է: Ամենաբարձր վարկանիշն ունի աշխարհի ներկայիս չեմպիոնուհի, չինացի Հոու Յիֆանը (2623): Մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկը (2598), ռուսաստանցիներ Տատյանա Կոսինցեւան (2532), Նադեժդա Կոսինցեւան (2528), Ալիսա Գալյամովան (2484) եւ Ալեքսանդրա Կոստենյուկը (2457), բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան (2518), լիտվացի Վիկտորիա Չմիլիտեն (2508), հնդիկ Համպի Կոներուն (2589), ուկրաինուհի Կատերինա Լահնոն (2546) եւ թուրք Բեթուլ Յիլդիզը (2333):

Էլինա Դանիելյանը մասնակցել է Գրան պրիի նախորդ 3 փուլերից 2-ին: Անցյալ տարի Ռոստովում կայացած Գրան պրիի առաջին փուլում Էլինան 11 հնարավորից վաստակած 5 միավորով գրավեց 9-րդ տեղը: Նա անհաջող խաղաց նաեւ Շենզենում կայացած մրցաշարումՙ 5 միավորով գրավելով 8-րդ տեղը: 2 մրցաշարերի ընդհանուր արդյունքներով Դանիելյանը Գրան պրիի խաղարկությունում ներկայումս ունի 95 միավոր եւ ընթանում է 8-րդ տեղում:

Բոլորից հաջող է հանդես եկել աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը, որը հաղթող է ճանաչվել մասնակցած 2 մրցաշարերում էլՙ Ռոստովում եւ Շենզենում: Նա 320 միավորով գլխավորում է Գրան պրիի ընդհանուր աղյուսակը: 2-րդ ցուցանիշն ունի Աննա Մուզիչուկըՙ 230 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է Կատերինա Լահնոնՙ 130 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4