«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2012-06-08 | #104, 2012-06-09 | #105, 2012-06-12


ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱՎ

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի հաղթական մեկնարկից հետո Լեւոն Արոնյանը 2-րդ տուրում սեւերով հաշտություն կնքեց Եվգենի Տոմաշեւսկու հետ, իսկ հաջորդ պարտիայում անսպասելի պարտություն կրեց մրցաշարի մասնակիցներից ամենացածր վարկանիշն (2706) ունեցող Լյուկ Մակշեյնից:

3 տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: 2,5-ական միավորով առաջատարներն են Ալեքսանդր Մորոզեւիչն ու Թեյմուր Ռաջաբովը: Մորոզեւիչը ոչ-ոքի խաղաց Կառլսենի հետ եւ հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին: Կառլսենը 3-րդ տուրում հաշտություն կնքեց Ֆաբիանո Կարուանայի հետ:

Երեկ մրցաշարի մասնակիցները հանգստանում էին, իսկ այսօր կանցկացնեն 4-րդ տուրի հանդիպումները: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի մրցավեճը, որում հայ գրոսմայստերը կխաղա սեւ խաղաքարերով: Կրամնիկն ունի 2 միավոր: Ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Մորոզեւիչի եւ Ռաջաբովի պարտիան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4