«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2012-06-12 | #106, 2012-06-13 | #107, 2012-06-14


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

Կազանում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի 4-րդ փուլի մրցաշարի 3-րդ տուրը հաղթական էր Էլինա Դանիելյանի համար: Նա մրցաշարում առաջին հաղթանակը տոնեցՙ սեւերով պարտության մատնելով թուրք Բեթուլ Յիլդիզին: Այդ հաղթանակի շնորհիվ Դանիելյանը 2 միավորով Աննա Մուզիչուկի հետ գլխավորեց աղյուսակը: Վերջինս հաշտություն կնքեց Համպի Կոներուի հետ:

Առաջին պարտությունը կրեց Ալիսա Գալյամովանՙ զիջելով Վիկտորիա Չմիլիտեին: Իսկ աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանն առաջին հաղթանակը տոնեց Տատյանա Կոսինցեւայի հետ մրցավեճում: Վերջինիս քույրըՙ Նադեժդան հաղթեց Ալեքսանդրա Կոստենյուկին: Ստեֆանովա-Լահնո մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի:

4-րդ տուրում Էլինա Դանիելյանը նոր հաղթանակ տոնեց` սպիտակներով պարտության մատնելով ռուսաստանցի Տատյանա Կոսինց-ային: Այդ հաղթանակի շնորհիվ Էլինան վաստակեց 3 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վաղը կայանալիք 5-րդ տուրում Դանիելյանը սեւերով կմրցի Վիկտորիա Չմիլիտեի հետ: Վերջինս հաղթելով աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանին, Համպի Կոներուի, Նադեժդա Կոսինցեւայի եւ Աննա Մուզիչուկի հետ 2,5-ական միավորով հետապնդում է Դանիելյանին: Կոներուն հաղթեց Յիլդիզին, Կոսինցեւան պարտության մատնեց Գալյամովային: Մուզիչուկ-Լահնո, Կոստենյուկ-Ստեֆանովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4