«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2012-06-13 | #107, 2012-06-14 | #108, 2012-06-15


ԳԱՐԵՋՈՒՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ` ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ուկրաինացիների եւ շվեդների հանդիպումը դիտեց ոչ թե մարզադաշտի կառավարական օթյակում կամ հնգաստղանի ռեստորանում, այլ ֆուտբոլասերների համար քաղաքում հատկացված գոտումՙ գարեջուրը ձեռքին: Ստացվեց այնպես, որ նա նստեց այն սեղանի շուրջը, որտեղ հավաքվել էին շվեդ ֆուտբոլասերները: Բնականաբար, սեղանի շուրջը նրանք ծանոթացան եւ յուրաքանչյուրը սկսեց գովել իր երկրի հավաքականին: Եվ որոշվեց, որ պարտված հավաքականի ֆուտբոլասերները պետք է գարեջրով հյուրասիրեն հաղթող կողմի աջակիցներին:

Ինչպես հայտնի է, առաջինն այդ խաղում հաջողության հասան շվեդներն Իբրահիմովիչի հարվածից հետո: Ստացվեց այնպես, որ Ուկրաինայի վարչապետը բաց թողած գոլից հետո պետք է վերադառնար կառավարության շենք: Շվեդ ֆուտբոլասեր Օլե Սյոստեդն իր խոստման տերը եղավ: Խաղի հաջորդ օրը նա ներկայացավ կառավարության շենք, հաղթանակի առթիվ շնորհավորեց Նիկոլայ Ազարովինՙ նրան հանձնելով մի քանի շիշ շվեդական գարեջուր եւ Շվեդիայի հավաքականի շարֆ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4