«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2012-06-14 | #108, 2012-06-15 | #109, 2012-06-16


ՄԵԴԱԼՆԵՐԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ՔԱՇԱՅԻՆ 8 ԿԱՐԳԵՐՈՒՄ

Հունիսի 19-24-ը Զագրեբում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի հավաքականները: Երիտասարդների պայքարում մեդալները կխաղարկվեն քաշային 8 կարգերում:

Ազատոճային ըմբիշների պայքարում Հայաստանը կներկայացնեն Ռոբերտ Ղազարյանը (50 կգ), Գեւորգ Արզումանյանը (55 կգ), Մհեր Սեդրակյանը (60 կգ), Դավիթ Արոյանը (66 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Աշոտ Աշոտյանը (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ) եւ գերծանրքաշային Համլետ Աբրահամյանը:

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (50 կգ), Գեւորգ Ղարիբյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հայկ Արշակյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (74 կգ), Վաղարշակ Մինասյանն (84 կգ) ու Վահե Սիմոնյանը (96 կգ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4