«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2012-06-15 | #109, 2012-06-16 | #110, 2012-06-19


ԵԴԻԳԱՐՅԱՆՆ ՈՒ ՄԱՆՈՅԱՆԸ ՓՈՐՁԱՐԿՎՈՒՄ ԵՆ «ՄԵՏԱԼՈՒՐԳՈՒՄ»

Դոնեցկի «Մետալուրգում» փորձաշրջան անցնող փյունիկցիներ Արտակ Եդիգարյանն ու Դավիթ Մանոյանը մասնակցում են Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքին: Նրանք մասնակցել են «Ուրալի» հետ «Մետալուրգի» անցկացրած ընկերական հանդիպմանըՙ խաղադաշտ մտնելով 2-րդ խաղակեսին: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: «Մետալուրգի» կազմում հանդես է եկել նաեւ Գեւորգ Ղազարյանը, իսկ «Ուրալում»ՙ Դենիս Թումասյանը: Հունիսի 20-ին «Մետալուրգը» ստուգողական խաղ կանցկացնի Սլովենիայի «Ռուդարի» հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4