«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2012-06-15 | #109, 2012-06-16 | #110, 2012-06-19


ՋԵՐՄՈՒԿԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Ջերմուկում մեկնարկած Կարեն Ասրյանի շախմատի միջազգային 5-րդ մրցաշարի 2 տուրից հետո 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են Դավիթ Շահինյանը, Դավիթ Լոմսաձեն, Սուրեն Պողոսյանն ու Դավիթ Պետրոսյանը: Շահինյանը հաղթել է Գոռ Ալեքսանյանին եւ գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանին, Լոմսաձեն պարտության է մատնել Մարիամ Մանուկյանին ու միջազգային վարպետ Գրիգորի Օպարինին: Պողոսյանը շահել է Ռազմիկ Ավագյանի եւ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանի հետ մրցավեճերը, իսկ Պետրոսյանն առավելության է հասել Նորայր Թորոսյանի եւ Հասմիկ Շահբազյանի նկատմամբ:

Փորձառու գրոսմայստերներից Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 1,5 միավոր, Զավեն Անդրեասյանն ու Արտաշես Մինասյանն ունեն մեկական միավոր: Անհաջող է մեկնարկել գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովան, որը պարտվեց Սամվել Տեր-Սահակյանին եւ հաշտություն կնքեց Վլադիմիր Կանջարյանի հետ: Մրցաշարի ամենատարեց մասնակից, միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանն էլ մեկնարկում 2 անընդմեջ պարտություն է կրել Դավիթ Մաղալաշվիլուց եւ Գոռ Ալեքսանյանից: Մրցաշարին մասնակցում է 57 շախմատիստ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4