«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2012-06-16 | #110, 2012-06-19 | #111, 2012-06-20


ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ 5-ՐԴ ՏԵՂԸ

Լաս Վեգասում անցկացված շախմատի փառատոնում Վարուժան Հակոբյանը 6 հնարավորից վաստակած 4,5 միավորով 92 շախմատիստների մեջ գրավեց 5-րդ տեղը: Վարուժանը հաղթեց Դիպրո Չակրաբորտիին, Լուկ Վելոտիին, Տիմոտի Թեյլորին ու Սթիվեն Զիերկին, ոչ-ոքի խաղաց Ֆրանչեսկա Ֆոյսորի հետ: Միակ պարտությունը նա կրեց Դանիել Բրիանտից:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, որը 6 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Հաղթողից կես միավորով հետ մնացին Թիմուր Գարեեւը, Միխեիլ Կեկելիձեն եւ Էնրիկո Սեւիլիանոն: Մրցաշարին մասնակցած հայազգի մյուս շախմատիստըՙ Լեւոն Ալթունյանը 3,5 միավորով զբաղեցրեց 29-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4