«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2012-10-23 | #187, 2012-10-24 | #188, 2012-10-25


ՆՈՐ ՎԱՆԴԱԼԻԶՄ ԱՐՁԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Ես չեմ հասկանումՙ ինչո՞ւ են հայերն այսքան դաժան դարձել, որտեղի՞ց այսքան ատելություն: Ատելությունն արդեն անցել է բոլոր սահմանները, իրար ատելուց բացի ատում են արձանները: Դեռ մարդը մարդուն ատելը կարելի է տրամաբանորեն հասկանալ, բայց արձան ատելը նոր «մշակույթ» է: Որքա՞ն պետք է խոշտանգեն մեր արձանները:

Հիմա էլ որոշ արձանատյացներ կտրել են Հռոմեացի զինվորի առնանդամը: Ի՞նչ անուն տանք նրանց, երեւի տառապում են սեփական մարմի մասերի թերարժեքության բարդույթով, որ արձանի նկատմամբ նման յուրահատուկ մոտեցում են դրսեւորում, ախր ոնց կարելի է նախանձել արձանին:

Մեր ժողովրդին պետք է արձանների հետ հաշտեցնել, հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվիՙ մենք կմնանք առանց արձանների:

ԱՆԱՀԻՏ ԱՆԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4