RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1496, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 71

2033 Թ. ՉԺՀ-Ն ԱՌԱՋ ԿԱՆՑՆԻ ԱՄՆ-ԻՑ, ԱՍԻԱՆՙ ԵՎՐՈՊԱՅԻՑ

Աշխարհում աուդիտի եւ խորհրդատվության խոշորագույն ֆիրմանՙ PricewaterhouseCoopers-ը, մի շարք կանխատեսումներ է արել, թե ինչպիսին կլինի մեր մոլորակի իրավիճակը 2033-ին: Բրիտանական «Գարդիան» թերթն արձանագրում է, որ ԱՄՆ-ին եւ Եվրոմիությանը մռայլ ապագա է սպասում:

Փորձագետների կարծիքով, համաշխարհային շուկայի առաջատարները մոտակա տարիներին դժվար թե դուրս գան ներկայիս ճգնաժամից: Մինչդեռ նոր զարգացող երկրները կկարողանան ոչ միայն լուծել իրենց խնդիրները, այլեւ առաջ անցնել որոշ ուժեղ մրցակիցներից:

Մասնավորապես 2033-ին աշխարհի ամենահարուստ երկիրը կլինի Չինաստանը, իսկ ԱՄՆ-ը կհայտնվի երկրորդ տեղում: Այդ իրավիճակը կպահպանվի առնվազն մինչեւ 2050 թվականը: «Մեծ ութնյակի» գագաթաժողովներին կփոխարինեն ասիական որոշ երկրների ներկայացուցիչների հանդիպումները:

20 տարի հետո Ռուսաստանը կարող է ավելի հարուստ լինել, քան Գերմանիան: Մեքսիկան առաջ կանցնի Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից, Թուրքիան եւ Ինդոնեզիանՙ Իտալիայից: Տնտեսական հզորությամբ 3-րդ տեղում կհայտնվի Հնդկաստանը, որն իր դիրքերը կպահպանի մինչեւ 2050 թվականը: Նրան կրնկակոխ կհետապնդի Ճապոնիան:

Ի դեպ, հնարավոր են նաեւ անակնկալներ: Այսպես, Հնդկաստանը եւ Բրազիլիան կունենան բյուջեի ճեղքվածքներ: Ռուսաստանը եւ Նիգերիան կախված կմնան նավթի արտահանությունից: Չինաստանում կարող է ծագել սոցիալական լարվածություն: Բացի դրանից, առաջիկա տասնամյակում աշխարհում կսրվեն կլիմայի կտրուկ փոփոխությունների հետ կապված հիմնահարցերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ