RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1260, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԴԵՄ ՉԷ»

Հ. Հ.

Կառավարության նիստերի դահլիճի նախասրահը վերածվել էր պարասրահի: Եռագույն շարֆերով, «Դեպի ապահով Հայաստան» վերտառությամբ եւ ձեռքերին խաղողի կանաչ տերեւՙ հազարավոր երիտասարդներ պարում էին հայկական երգերի հնչյունների ներքոՙ սպասելով նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթին եւ նախընտրական տեսահոլովակին:

Նախընտրական տեսահոլովակի երգը գրել է երիտասարդ Ալբերտը: Մի քանի անգամ շեշտելով, որ Ալբերտը կույր է, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը պատմեց, որ հանդիպումներից մեկի ժամանակ Ալբերտը նախագահ Սերժ Սարգսյանին ասել է, որ եթե նրա աշխատակազմում աշխատեն հաշմանդամություն ունեցող անձինք, ապա այդ օրինակը վարակիչ կլինի: Նախագահը խոստացել է, որ եթե Ալբերտը որպես իրավաբան համապատասխանի չափանիշներին, ապա կաշխատի: Այժմ Ալբերտը նախագահի աշխատակազմում է:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց տեսահոլովակի եւ երգի համարՙ հավելելով, որ մեկ ամիս շրջելու են հանրապետության բոլոր մարզերով: «Մեծ աշխատանք է սպասվում: Խնդրում եմ ձեզՙ ընտրարշավի ընթացքում, ամեն անգամ, ամեն րոպե հիշել իմ հետեւյալ հորդորը, որ մեր նախնական պայքարը որեւէ մեկի դեմ չէ, մեր ժողովրդի քվեի համար է, մեր ծրագրերի շուրջը հասարակական շերտն ավելացնելու, հավատի ամրապնդման համար է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ