RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2493, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 120

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 21-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մ. Հ.

Հայոց բանակի հիմնադրման 21-ամյակին ընդառաջ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կազմակերպվել էր ցուցահանդես, որը կրում էր «Հայոց բանակ 21» խորագիրը:

Ցուցադրությանը ներկայացված էին Արցախյան ազատամարտի, հայոց կանոնավոր բանակի ստեղծման, տարեգրության, զարգացման եւ ներկայիս նվաճումների մասին պատմող 160 գիրք, գրքույկ:

Նշենք, որ «Հայոց բանակ 21» ցուցադրությանը ներկայացված են Արցախյան ազատագրական շարժման կազմակերպիչներից ՀՀ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի «Հայոց բանակ-10» գիրքը, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձություն», ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «21-րդ դարի բանակ», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» եւ այլ գրքեր:

Վերջին 21 տարում հրատարակված գրքերից շուրջ 100-ը նվիրված են Արցախյան գոյամարտին եւ դրան մասնակից մարտիկներին:

Ցուցադրությունը կտեւի մեկ ամիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ