RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1331, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԱՐՈՆՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Հոու Յիֆանին: Դա մրցաշարում Լեւոնի 3-րդ հաղթանակն էր: Մինչ այդ Արոնյանը պարտության էր մատնել Պետեր Լեկոյին ու Իվան Սոկոլովին: 8 տուրից հետո Արոնյանը 5 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում Հիկարու Նակամուրայի հետ: Վերջինս ոչ-ոքի խաղաց Լյուկ վան Վելիի հետ:

6 միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է, որը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: Առաջատարին կես միավոր է զիջում աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը հաշտություն կնքեց Իվան Սոկոլովի հետ:

Երեկ շախմատիստները հանգստանում էին: Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի հոլանդացի Էրվին Լ՚Ամիի հետ: Կառլսենի մրցակիցը կլինի Հոու Յիֆանը:

B խմբի մրցաշարում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 8-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Սերգեյ Տիվյակովի հետ: Հայ շախմատիստը 5,5 միավորով Յան Թիմանի եւ Ռիխարդ Ռապորտի հետ գլխավորում է աղյուսակը: 5 միավորով առաջատար եռյակին հետապնդում է Արկադի Նայդիչը:

C խմբի մրցաշարին է մասնակցում բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Նա 8-րդ տուրում պարտվեց Սաբինո Բրունելոյին: Մխիթարյանը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց: Մինչ այդ նա պարտվել էր Դավիթ Քլեյնին: Բրունելոն Ֆեռնանդո Պերալտայի հետ 6,5 միավորով գլխավորում է աղյուսակը: 5,5 միավորով նրանց հետապնդում է Դավիթ Քլեյնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ