RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3786, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 97

«ԲԱՆԱՆՑԸ» ՄԵԿՆԵՑ ԿԻՊՐՈՍ

Երեւանի «Բանանցը» մեկնել է Կիպրոս, որտեղ ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի: Այնտեղ էլ թիմի ֆուտբոլիստներին կծանոթանա օրերս «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն, որը փոխարինել է «Փյունիկի» ղեկը ստանձնած Ռաֆայել Նազարյանին:

Նախապատրաստական այս շրջանում «Բանանցում» որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես Արտակ Դաշյանը տեղափոխվել է Կապանի «Գանձասար»: Հիշեցնենք, որ Դաշյանը 7 գնդակով «Բանանցի» լավագույն ռմբարկուն էր: «Գանձասարում» փորձաշրջան է անցնում «Բանանցի» պաշտպան Գրիշա Խաչատրյանը: Իսկ ահա ՀՀ հավաքականի անդամ Հովհաննես Համբարձումյանը մարզվում է Դոնեցկի «Մետալուրգում»:

Կիպրոսում ուսումնամարզական հավաքին կմասնակցեն «Բանանցի» 30 ֆուտբոլիստներ, կփորձարկվեն նոր խաղացողներ: Հունվարի 23-ին թիմն առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի Կիպրոսումՙ մրցելով տեղի «Էրմիսի» հետ: Հունվարի 26-ին «Բանանցը» կխաղա մերձմոսկովյան «Խիմկիի» հետ, իսկ փետրվարի 1-ին ուժերը կչափի «Մորդովիայի» հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունում «Բանանցն» անհաջող է հանդես գալիս: Թիմն «Արարատի» հետ պայքարում է բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ