RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1265, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 54

«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Կապանի «Գանձասարն» իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Թուրքիայի Բելեկ քաղաքում, որտեղ ուղեւորվեց երեկ առավոտյան: Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ պարապմունքներին կմասնակցի 21 ֆուտբոլիստ:

Ձմռան նախապատրաստական շրջանում «Գանձասարը» համալրել է կազմը: Բացի Արտակ Դաշյանից, թիմին են միացել նաեւ «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը, նախկին ուլիսցի Սամվել Մելքոնյանը, լեգեոնական Ուլիան Պոտկերը: Ներկայումս թիմում փորձաշրջան է անցնում դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Իսկ ահա թիմի մյուս դարպասապահ Գեւորգ Պրազյանը չի մասնակցի առաջին հավաքին, քանի որ վերջերս է վիրահատվել:

Մինչեւ Թուրքիա մեկնելը, «Գանձասարն» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ստուգողական հանդիպում անցկացրեց առաջնության առաջատար «Շիրակի» հետ: Խաղն ավարտվեց շիրակցիների 2-0 հաշվով հաղթանակով: Հաշիվը բացեց Անդրանիկ Բարիկյանը, իսկ 2-րդ գոլը 11 մ հարվածով խփեց Կարեն Ալեքսանյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ