RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2450, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը երեկ վերջնագիծը հատեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 68-րդ առաջնությունները:

Տղամարդկանց մրցաշարում բոլորից հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը, որը 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Ավարտական տուրում Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարում իր հիմնական մրցակիցներից մեկիՙ Ավետիք Գրիգորյանի հետ: Վերջինս 6,5 միավորով դարձավ արծաթե մրցանակակիր: Բրոնզե մեդալը նվաճեց նույնպիսի արդյունք ցույց տված Ռոբերտ Հովհաննիսյանը, որը Գրիգորյանին զիջեց լրացուցիչ գործակիցներով: Հովհաննիսյանն ավարտական տուրում հաշտություն կնքեց Սամվել Տեր-Սահակյանի հետ: Խաղաղ արդյունք գրանցվեց նաեւ Հովիկ Հայրապետյանի եւ Զավեն Անդրեասյանի մրցավեճում: Տիգրան Քոթանջյանը հաղթեց Հրանտ Մելքումյանին, Արման Փաշիկյանը պարտության մատնեց Ռոբերտ Աղասարյանին:

Առաջնության մասնակից մյուս շախմատիստների արդյունքներն այսպիսին են. 4. Զավեն Անդրեասյանՙ 5 միավոր, 5. Արման Փաշիկյանՙ 4,5, 6. Հովիկ Հայրապետյանՙ 4,5, 7. Սամվել Տեր-Սահակյանՙ 4, 8. Հրանտ Մելքումյանՙ 3,5, 9. Տիգրան Քոթանջյանՙ 2,5, 10. Ռոբերտ Աղասարյանՙ 1:

Կանանց մրցաշարում հաջողությունն ուղեկցեց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանին: Վերջինս 7 միավորով հռչակվեց հանրապետության չեմպիոնուհի: 9-րդ տուրում նա հաղթեց Մարիանա Գասպարյանին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Աննան դարձել էր Հայաստանի փոխչեմպիոնուհի:

2-րդ տեղը 6,5 միավորով գրավեց Արմինե Բաբայանը, որը պարտության մատնեց Լուսինե Կարապետյանին: Բրոնզե մրցանակակիր դարձավ նույնպիսի արդյունքի հասած Նարինե Գասպարյանըՙ հաղթելով Հասմիկ Ղամբարյանին:

Մյուս շախմատիստուհիների ցուցանիշներն այսպիսին են. 4. Եվգենիա Դոլուխանովաՙ 5,5, 5. Սիրանուշ Անդրեասյանՙ 4,5, 6. Լուսինե Կարապետյանՙ 4,5, 7. Մարիանա Գասպարյանՙ 4, 8. Նաիրա Մովսիսյանՙ 3,5, 9. Հասմիկ Ղամբարյանՙ 2,5, 10. Դիանա Մնացականյանՙ 0,5:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ