RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1150, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ԱԲԲԱՍ. «ՍԻՈՆԻՍՏՆԵՐԸ ՆԱՑԻՍՏՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԳՐԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ»

Պաղեստինյան վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը լիբանանյան «Ալ Միադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիոնիստական շարժման առաջնորդները 2-րդ աշխարհամարտից առաջ կապեր են պահպանել գերմանացի նացիստների հետ:

Մահմուդ Աբբասը ընդգծել է, որ սիոնիստները նացիստներին հորդորում էին սպանել հրեաներին, քանի որ դա իրենց առիթ էր տալիս Պաղեստինը զավթելու համար:

Բացի դրանից, Աբբասը հայտարարել է, որ ինքը սիոնիստների եւ նացիստների կապերի վերաբերյալ բավականաչափ նյութեր ունի 70 գիրք գրելու համար: Նա կրկնել է անցյալում իր արած այն պնդումը, որ Հոլոքոսթի տարիներին սպանված հրեաների թիվը չի անցնում 600 հազարից:

Աբբասը նաեւ հայտնել է, որ Իսրայելը փորձել է եւ դեռեւս փորձում է սպանել իրեն:

The Times of Israel թերթը այս կապակցությամբ մեջբերում է հարցազրույցի այն մասը, որ Իսրայելը համաձայնել է Սիրիայից պաղեստինցի 150 հազար փախստականների գալստյանը: Սակայն, Աբբասի խոսքերով, իսրայելական կողմը պահանջել է, որ նրանք գրավոր կերպով հրաժարվեն «կանաչ գոտի» վերադառնալու իրավունքից, ինչին պաղեստինցիները չէին կարող համաձայնել:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը նշում է, որ Աբբասի հարցազրույցում շատ են անճշտությունները եւ որ Սիրիայից պաղեստինցի փախստականների գալստյան վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չի եղել: «Խոսվել է միայն հարցի նախնական քննարկման մասին», ասվում է դիվանատան մեկնաբանության մեջ:

Մահմուդ Աբբասը ավարտել է Դամասկոսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան համալսարանի ասպիրանտուրան: 1982-ին ԽՍՀՄ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտում թեկնածուական թեզ է պաշտպանել «Նացիզմի եւ սիոնիզմի գաղտնի կապը» թեմայով: Դրա հիման վրա գրել է «Ուրիշ դեմք. նացիստների եւ սիոնիստական շարժման ղեկավարության գաղտնի կապերը» մենագրությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ