RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1190, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` www.e-gov.am ԿԱՅՔՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետական կառավարման համակարգում բարեփոխումների 3 նոր ուղղություններ

Պետական կառավարման համակարգի գործունեության բարեփոխումների հերթական միջոցառումների մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը : Նա մասնավորապես խոսեց 3 ուղղություններով ուժի մեջ մտած բարեփոխումների մասին: Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավարի, դրանք նպատակ ունեն բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը, դյուրացնել մատուցվող ծառայությունները, կրճատել դրանց ժամկետները, բարձրացնել պետական կառույցների գործունեության թափանցիկությունը, կիրառել էլեկտրոնային կառավարման համակարգեր:

Առաջին ուղղությունը լիցենզավորվող գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց` լիցենզավորողին ներկայացվող հաշվետվություններին էր վերաբերում: Ներկայացվող հաշվետվությունները այսուհետեւ լիցենզավորված անձինք կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով` օգտագործելով www.e-gov.am կայքում բացված «Լիցենզավորված անձանց հաշվետվությունները» բաժինը:

Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ խոսքը վերաբերում է շուրջ 15 լիցենզավորվող գործունեության տեսակների, որոնց հաշվետվությունները ներկայացնելու համար այլեւս կարիք չի լինի այցելելու պետական մարմիններ: Դրանով կնվազի շփումը բիզնեսի եւ պետական պաշտոնյաների միջեւ, հետեւաբար կնվազեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը: Դրանք անվտանգության, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, շրջակա միջավայրի պահպանության, տրանսպորտի, քաղաքաշինության, վիճակախաղերի եւ շահումով խաղերի գործունեության տեսակներն են, որոնք իրենց գործունեության մասին հաշվետվություններ են ներկայացնում առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության, ֆինանսների նախարարություններ:

Երկրորդ ուղղությունն առնչվում է պետական մարմինների գործունեության թափանցիկությանը: Կառավարության աշխատակազմի ղեկավարը հիշատակեց, որ հաճախ քննադատություններ են լինում, թե ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումների հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկություններ հնարավոր չի լինում ստանալ որեւէ աղբյուրից: Նա նշեց, որ այսուհետեւ դարձյալ www.e-gov.am կայքում (www.e-gov.am/controlchamber/) տեղադրվելու են Վերահսկիչ պալատի կողմից տարբեր պետական մարմիններում իրականացված վերահսկողության արդյունքները, նշվելու է, թե որքա՞ն գումարներ են վերականգնվել տվյալ պահին, ի՞նչ փոփոխություններ կլինեն առաջիկա ամիսներին, ի՞նչ փուլում են քննվող գործերը եւ այլն:

Երրորդ փոփոխությունը, որը սկսել է գործել կառավարության ընդունած որոշումներից հետո, վերաբերում է հյուպատոսական ծառայություններից տեղեկանքներ ստանալուն: Կառավարության աշխատակազմի ղեկավարը փաստեց, որ որեւէ երկրում ՀՀ քաղաքացիները մեր հյուպատոսական ծառայությունից տեղեկանք ստանալու համար ստիպված են լինում մի քաղաքից մեկ այլ քաղաք մեկնել, որտեղ գտնվում է ՀՀ հյուպատոսությունը, երբեմն կտրելով հազարավոր կիլոմետրեր: Փետրվարի 10-ից դրա անհրաժեշտությունն այլեւս չի լինելու:

Ընտանեկան կարգավիճակի, դատվածության եւ հետախուզման առկայության մասին տեղեկանքները, հյուպատոսական վավերացում ստացած պաշտոնական փաստաթղթերը, ՀՀ վերադարձի վկայականը` նրանց համար, ովքեր կորցրել են անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը, կամ ժամկետանց են դրանք, կարող են ստանալ փոստի միջոցով` պատվիրված նամակով դիմելով ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններին կամ համապատասխան նախարարություններին: Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբՙ գույքի վերաբերյալ տեղեկատվությունն էլ կարելի է ստանալ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներից որեւէ մեկից` անկախ գույքի գտնվելու վայրից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ