RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2528, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 99

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ

Մ. Հ.

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս, մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրվելու է մեր հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին: «Ազգի» հետ զրույցում մրցանակաբաշխության մամուլի խոսնակ Վլադ Մուրադյանն ասաց, որ հայտերը թատրոններից եւ թատերախմբերից ընդունվում են մինչեւ մարտի 1-ը. «ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածումՙ առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին: Մրցանակաբաշխության համար կազմվում է 7 հոգուց բաղկացած փորձագետների խումբ»:

«Արտավազդ» մրցանակ տրվում է հետեւյալ անվանակարգերում` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար, լավագույն կին եւ տղամարդ դերակատար, երկրորդ պլանի լավագույն կին եւ տղամարդ դերակատար, լավագույն ռեժիսուրա, լավագույն սցենոգրաֆիա, երաժշտական լավագույն ձեւավորման հեղինակ, լավագույն պիես, լավագույն երիտասարդ դերասան-դերասանուհի, լավագույն երիտասարդ բեմադրիչ, լավագույն երիտասարդական ներկայացում եւ լավագույն ներկայացում:

Վլադ Մուրադյանն «Ազգին» հայտնեց նաեւ, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների խմբի անդամներն են Դավիթ Մուրադյանը, Սուրեն Հասմիկյանը, Հրաչյա Գասպարյանը, Լեւոն Մութաֆյանը, Ռուզաննա Առաքելյանը, Նվարդ Ասատրյանը եւ Նարինե Գրիգորյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ