RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2296, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԴԻՐՔԵՐԸ

Սերգեյ Մովսիսյանը գլխավորեց B խմբի մրցաշարի աղյուսակը

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Վեյք Ան Զեեի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջն` անցկացնելով 9-րդ տուրի հանդիպումները, որոնք չսասանեցին առաջատար եռյակի դիրքերը: Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Էրվին Լ Ամիի հետ: 66-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:

Ընդհանրապես 9-րդ տուրն առատ էր ոչ-ոքիներով: Հաշտություն կնքեցին նաեւ Պետեր Լեկոն ու Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինն ու Պենտալա Հարիկրիշնան, Հիկարու Նակամուրան ու Անիշ Գիրին, Վան Հաոն ու Ֆաբիանո Կարուանան:

Արդյունավետ 2 պարտիաներից մեկն իր օգտին գրանցեց մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենը, որը սեւերով պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Հոու Յիֆանին: Այս հաղթանակից հետո Կառլսենը վաստակեց 7 միավոր ու ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը: 6 միավորով նրան հետապնդում է Վիշվանաթան Անանդը, որին հաջորդում են 5,5-ական միավոր ունեցող Լեւոն Արոնյանը եւ Հիկարու Նակամուրան: Տուրի մյուս հաղթանակը գրանցվեց Լյուկ վան Վելիի օգտին Իվան Սոկոլովի հետ մրցախաղում:

Այսօր կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Վան Հաոյի հետ, իսկ Կառլսենի մրցակիցը կլինի Լ Ամին:

B խմբի մրցաշարում հաջող է հանդես գալիս Սերգեյ Մովսիսյանը: 9-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով 46-րդ քայլին պարտության մատնելով Մաքսիմ Տուրովին, 6,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 6-ական միավորով Մովսիսյանին հետապնդում են Ռիխարդ Ռապորտն ու Արկադի Նայդիչը: Ռապորտը ոչ-ոքի խաղաց Նիլս Գրանդելիուսի հետ, իսկ Նայդիչը հաղթեց Յան Թիմանին: 10-րդ տուրում Մովսիսյանը կխաղա Դանիլ Դուբովի հետ, որն ունի 5,5 միավոր: Վերջինս հաղթեց Սիպկե Էռնստին:

C խմբի մրցաշարում բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթեց Լիզա Շութին ու վաստակեց 5 միավոր: Աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Սաբինո Բրունելոն, որը հաղթեց Սթեյն Գրեթարսոնին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ