RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1190, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԳՅՈՒՄՐԻՆ` ԱՊՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Գ. Մ.

Անցած դեկտեմբերի 5-ին Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Ավելի ստույգ` մայրաքաղաքներից մեկը: «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» ամենամյա միջպետական ծրագիրը գործում է 2010 թվականից, ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի եւ նույն համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս տարի Գյումրուց բացի մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել նաեւ Բելառուսի Մոգիլյով ու Ադրբեջանի Գաբալա քաղաքները:

Ինչպես երկու իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մշակութային մայրաքաղաքի նախատեսվող միջոցառումների` տեղում քննարկված նախագիծն արդեն ուղարկվել է ՀՀ մշակույթի նախարարություն: Առաջարկվող միջոցառումների փաթեթը ուսումնասիրությունից հետո ներկայացվելու է ԱՊՀ համապատասխան գործադիր մարմնին: Գյումրուն ծանոթանալու նպատակով այս օրերին նաեւ քաղաք է ժամանելու համագործակցության երկրների արվեստագետների խումբը:

Միջպետական այս ծրագրով, որը մեկնարկելու է մոտավորապես մայիսի վերջին եւ շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում, նախատեսվում է իրականացնել մշակույթի եւ արվեստի տարբեր ոլորտները ներառող ավելի քան հինգ տասնյակ միջոցառումներ` փառատոներ, ցուցադրություններ, ներկայացումներ, հյուրախաղեր, գիտաժողովներ, մրցույթներ, ճանաչողական միջոցառումներ եւ այլն: Հրատարակվելու են գրքեր, գրքույկներ ու քարտեզներ, մշակութային Գյումրին ներկայանալու է նաեւ հանրապետության մարզերում:

Սա որքան պատվավոր, նույնքան ծանր ու ծախսատար աշխատանք է լինելու, որին հարկ կլինի համակողմանիորեն նախապատրաստվել, պատրաստել նաեւ քաղաքի ենթակառուցվածքները: Ծրագիրն իրականացվելու է համաֆինանսավորմամբ` ԱՊՀ երկրների գործադիր մարմնի եւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից, որոշ ներդրում է անելու նաեւ Գյումրու քաղաքապետարանը:

Ակնկալվում է, որ սրանով լավ հնարավորություն կստեղծվի քաղաքում մշակութային կյանքն ակտիվացնելու, տարբեր այլ ծրագրեր իրականացնելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ