RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1554, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԿԱՏԱԼՈՆԻԱՆ ԻՐԵՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀՌՉԱԿԵՑ

Կատալոնիայի խորհրդարանը երեկ ընդունել է իսպանական այդ տարածքի ինքնիշխանության խորհրդանշական հռչակագիրՙ այդպիսով ուղի հարթելով Իսպանիայից անկախանալու հանրաքվեի անցկացման համար: Լոնդոնի «Գարդիան» թերթի կայքէջը հաղորդում է, որ հռչակագրի օգտին քվեարկել են 85, դեմՙ 41 պատգամավորներ: Երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Անկախությունը պաշտպանել են տարածաշրջանում կառավարող «Զուգամետություն եւ միություն» դաշինքը եւ Հանրապետական ձախ կուսակցությունը: Դեմ են արտահայտվել կատալոնացի սոցիալիստները եւ ամբողջ Իսպանիայում կառավարող ժողովրդական կուսակցությունը:

Հռչակագիրը խորհրդանշական է, բայց սպասվում է, որ կհանգեցնի Բարսելոնի եւ Մադրիդի իշխանությունների դիմակայության սրմանը: Կենտրոնական կառավարությունը խոստացել է շրջափակել Կատալոնիայի անկախական բոլոր նախաձեռնությունները:

Հանրային հարցումները վկայում են, որ անկախության հարցում կատալոնացիների ձայները կիսվում են գրեթե հավասարապես: Կատալոնացիները դեմ են այնպիսի անկախությանը, որը կնշանակեր հրաժեշտ Եվրոմիությանը:

Կատալոնիայում անջատական տրամադրություններն առկա են արդեն մի քանի դար: Վերջին տարիներին դրանք կապված են ֆինանսական ճգնաժամի հետ: Կատալոնիան ապահովում է Իսպանիայի ՀՆԱ-ի 20 տոկոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ