RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



ՇԱԽՄԱՏԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 2437, Տպվել է` 108, Ուղարկվել է էլ.փոստով` 103

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Մանկավարժական համալսարանը հյուրընկալեց Եվրոպական շախմատային միության խորհրդի անդամներին: Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ողջունելով օտարերկրյա հյուրերին, նրանց ծանոթացրեց հանրապետությունում մանկավարժական խոշորագույն հաստատություններից մեկի գործունեությանը, ապա անդրադարձավ ուսումնական գործընթացում «Շախմատ» առարկայի պարտադիր ներդրմանը:

Ռեկտորը կարեւորեց այն հանգամանքը, որ ամեն տարի Մանկավարժական համալսարան ընդունվող ավելի քան 4000 ուսանողներ հնարավորություն ունեն հիմնական մասնագիտությունից բացի տիրապետելու նաեւ արքայական խաղի հմտություններին եւ այն դասավանդել դպրոցում:

Ռուբեն Միրզախանյանն ուրախությամբ նկատեց, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ հանրակրթական բոլոր դպրոցներում դասավանդվում է շախմատը:

Մանկավարժականում, ինչպես նաեւ ուսումնական մյուս հաստատություններում, երկար տարիներ գործել է ֆիզիկակական կուլտուրայի ամբիոն: Մանկավարժական համալսարանում այդ ամբիոնը վերանվանվեց շախմատի եւ սպորտի` կրելով նաեւ բովանդակային լուրջ փոփոխություններ: Ամբիոնը ղեկավարում է Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ինչը նույնպես հաջողության հասնելու կարեւոր գրավականներից է:

Սմբատ Լպուտյանն էլ հավելեց. «Անհրաժեշտ է օգտագործել պահն ու Հայաստանի շախմատային հարուստ փորձը տարածել ողջ Եվրոպայում»:

Եվրոպական շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովն ուրախություն հայտնեց շախմատի առաջատար երկրներից մեկում` Հայաստանում գտնվելու կապակցությամբ. «Մենք նման ենք անփորձ աշակերտների, ովքեր հետեւում են այդ բնագավառում ձեր հաջողություններին, եւ ցանկանում ենք փորձառություն ձեռք բերել` Եվրոմիության անդամ երկրների դպրոցներում առարկան լավագույնս դասավանդելու համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ