RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1445, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՀԱՅԱՍՏԱՆԸՙ «National Geographic»-ՈՒՄ

Ի. Պ.

«National Geographic» ամերիկյան հանդեսն անցյալ տարի հրապարակեց իր լուսանկարչական ամենամյա մրցույթին 2012 թվականի ընթացքում ներկայացված աշխատանքները` ավելի քան 3000 լուսանկար, որոնց մեջ կան նաեւ լուսանկարներ, որոնք ներկայացնում են Հայաստանը:

«National Geographic»-ի մրցույթին անդրադարձել է Կանադայում հրատարակվող «Ապագայ» շաբաթաթերթը` օգտվելով Պոլսում հրատարակվող «Մարմարա» օրաթերթից:

«Ապագան» գրում է` Հայաստանի մասին լուսանկարները, սակայն, տիպական են Հայաստանի մասին արտասահմանյան պատկերացումների առումով: Տպագրված աշխատանքներում կտեսնեք Հաղպատը, Ծիծեռնակաբերդը եւ տեսարան Լոռիի հեռավոր մի գյուղից: Ծիծեռնակաբերդի լուսանկարը, որը վերնագրված է «Հայերի հիշատակի օրը», ունի նաեւ կից գրություն, որտեղ նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում տիրող մթնոլորտի մասին: Մյուս երկու նկարները կոչվում են «Ինքնավերլուծություն» եւ «Հանդարտ վայր Հայաստանի մեջ հանգստանալու համար»: Իսկ «Արարատ» լեռան խորապատկերի վրա Խոր Վիրապ վանքի լուսանկարը տեղադրվել է travel.nationalgeographic.com կայքում:

Մրցույթի հաղթողը որպես մրցանակ ստանալու է 10 հազար դոլար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ